Վաշինգտոնը Կիև կուղարկի 30 Bradley մարտական մեքենա և 25 Stryker զրահամեքենա, ինչպես նաև արկեր HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի և Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար։
Վաշինգտոնում կայացել Է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ «Թվիթեր»-ի պաշտոնական էջից:
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, լինելով զինվորական, միշտ պահպանել է գաղտնիության սկզբունքը և չի խախտել դա, երբ անգամ ժամանակ առ ժամանակ իրեն մեղադրական սլաքներ էին ուղղվում իշխանության ներկայացուցիչների կողմից. Շուշի, «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան, ռազմական այլ դրվագներ, անգամ հուլիսյան մարտերի հետ կապված են ակնարկներ եղել: Այս ամենին մենք առանձին-առանձին ևս մեկ անգամ անդրադառնալու ենք առաջիկայում:
Գրեթէ բոլոր կազմակերպությունները հրաժարվում են անգամ հերթագրել հիվանդներին, քանի որ այս տարվա ֆինանսավորումը վերջացել է, իսկ եզակի կազմակերպություններ հերթագրվելու համար խնդրում են հիվանդներին մոտենալ (պատճառաբանելով, որ էլեկտրոնային եղանակով հնարավոր չէ հերթագրել) , որպեսզի դեկտեմբերի 10- ից հետո անցնել հետազոտությունը ( հաջորդ հաշվետու տարվա սկզբին):
Ինչո՞ւ պետք չէ պատասխանել Նիկոլին, և ինչո՞ւ են հնարավոր դառնում նրա «անտոռմուզ» ելույթները։
Ակումբում գտնվող 27 անձ, որոնք հանդիսացել են ՀՀ և ՌԴ քաղաքացիներ, թմրանյութ պահելու և իրացնելու, ինչպես նաև սառը զենք կրելու կասկածանքով տեղափոխվել են ոստիկանության Արաբկիրի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ, իսկ մի կնոջ մոտ՝ պոլիէթիլենային փաթեթ՝ սպիտակ զանգվածով։
Ալկոհոլի նվազագույն գները ՌԴ ֆինանսների նախարարությունը սահմանել է 2009 թվականից՝ ստվերային արտադրության դեմ պայքարի նպատակով։
Կոնֆերանսը բացվեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանի, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի, ակադեմիկոս Յուրի Սուվարյանի ողջույնի խոսքով: Զեկուցումներով հանդես եկան Աննա Արևշատյանը, Մհեր Նավոյանը, Անահիտ Բաղդասարյանը, Մարիաննա Տիգրանյանը, Գոհար Շագոյանը, Հասմիկ Հարությունյանը, Լիլիթ Երնջակյանը, Ռիտա Աղայանը, Էդգար Գյանջումյանը, Անի Հակոբյանը և Հովհաննես Մանուկյանը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հունիսի 27-ին ժամանել է Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Բելտա գործակալությունը:
Վաշինգտոնում մեկնարկել են ամերիկյան միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունները։ Լուսանկարները տարածել է Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը։
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչները բանջարաբոստանային տարբեր մշակաբույսերի ցանքս են կատարել։ Հույս ունեն, որ արդյունքները գոհացուցիչ կլինեն։
Հայկական մարմնամարզության վերջին հաջողությունը երկար տարիների համառ, նվիրված և ճիշտ աշխատանքի արդյունք է:
Հունիսի 14-ի կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի 2 քաղաքացի:
Շատ դժվար վիճակ է Հայաստանի և Արցախի Հանրապետություններում. բռունցք պետք է դառնանք.ակցիայի մասնակից
Այս կոչերը պետք է փոխարինվեն ռեալ գործերի. Հովհաննես Խաչատրյան
Բոլոր նրանք, ովքեր Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում, մի կողմից՝ սպասարկուն են դառնում թուրք-ադրբեջանական շահերի, մյուս կողմից՝ հայ ժողովրդին տանում են հերթական ցեղասպանության ճանապարհով, քանզի ակնհայտ է՝ թշնամին, որն անընդհատ զինում է իր բանակն ու չի թաքցնում իր ռազմատենչ նպատակները, խաղաղություն չի ուզում, ուստի այս պարագայում ՀՀ իշխանության քարոզածը դառնում է կեղծ խաղաղապաշտություն։
Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ է նշանակել տվել Վազգեն Հարությունյանին, ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Այսօր Նիկոլ Փաշինյանը կրկին ԱԺ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում էր և պատասխանում էր հանձնաժողովի անդամների, ինչպես նաև հրավիրված երկու անձանց հարցերին։
«ԱԺ քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստը, բացի նրանից, որ համեմված էր բազմաթիվ իրավիճակային խեղաթյուրումներով և անհիմն որակումներով՝ ուղղված անձանց, որոնց հետ կապված կան քրեական գործեր, բայց չկան դատավճիռներ, այսօրվա հայտարարությունները նաև ուղղորդիչ էին դատաիրավական համակարգի համար: Ըստ էության, նախանշվում են վեկտորները, մեղավորության աստիճանը և կոնկրետ անձինք, ում համար նախատեսված է կոնկրետ մեղավորություն և մեղավորության չափ»:
Մենք պայքարում ենք Արցախն Ադրբեջանին չհանձնելու և Հայաստանից տարածքներ չկորցնելու համար. Հայկ Դերզյան
Ինչքան զիջենք, էնքան ավելին են ուզելու. պայքարողի կողքին են կանգնում. Տարոն Տոնոյան
Այս իշխանությունը մոտեցել է իր սև գործի կիզակետին՝ Արցախը պետք է դարձնի Ադրբեջան, իսկ Հայաստանն էլ վերածի թուրքական վիլայեթի, ուստի նրանց պետք է այդ ճանապարհին հեռացնել դրա դեմ ակտիվ պայքարողներին, առաջին հերթին՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, սակայն դա նրանց չի հաջողվելու. մենք թույլ չենք տա, որ ստորագրվի այդ կապիտուլյացիոն համաձայնագիրը։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահի պարտականությունները կատարում է դատավոր Մեսրոպ Մակյանը՝ մինչև դատարանի նախագահի ընտրությունը։
Արմեն Աշոտյանի կալանքը Փաշինյանի վախերի արդյունքն է. նա էր Նիկոլի դիմակը պատռում. Աշոտ Անդրեասյան
Նիկոլ Փաշինյանը բանակի համար արել է այն, ինչն ինքն է ցանկացել, եւ ոչ թե ինչ բանակին է անհրաժեշտ եղել, որեւէ հիմնավորում նրա մոտ որեւէ արժեք չի ունեցել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ հակադարձելով Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։
Գագիկ Սիմոնյանի գլխավորությամբ «Արարատ»-ն անցկացրել է 2022/23 մրցաշրջանի վերջին 12 հանդիպումները՝ գրանցելով չորս հաղթանակ, չորս ոչ-ոքի և չորս պարտություն:
Մեր պայքարն արդար է. Արցախի ժողովուրդը պետք է ապրի իր բնօրրանում. Իգոր Սարգսյան
Նաիրա Զոհրաբյանը վերաձևակերպեց Նիկոլ Փաշինյանի հայտնի խոսքը, երբ 2018թ. սպառնում էր, որ կա՛մ ինքը կլինի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա. «Վերաձևակերպելով իր այդ հայտնի միտքը, պետք է ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը հավակնում է պատմության մեջ մնալ՝ որպես պետականություն ունեցող Հայաստանի վերջին ղեկավար, եթե ինքը շարունակի մնալ և լինել թիվ մեկ բանակցողը»:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ահազանգում է՝ Հայաստանի իշխանությունն անում է ամեն բան, որ Արցախը հանձնի Ադրբեջանին. թե Ազգային ժողովում, թե Ազգային ժողովից դուրս այս իշխանության թիվ մեկ օրակարգն ադրբեջանական թեզերը տարածելն է. շատ հաճախ Ադրբեջանից շատ ավելի մեծ եռանդով են դա անում։
«Իհարկե, ինքը որևէ մեղք չունի, մեղքը մերն է, որ իր նման կապիտուլյանտը դեռ վարչապետի աթոռին է բազմած և լկտիաբար գալիս ու ի լուր ամբողջ աշխարհի ստեր է տարածում՝ անարգելով Եռաբլուրը, արցախյան հերոսամարտը, մեր 30-ամյա պայքարը: Հասնում է մեզ, գեներալներին և բոլորիս»,-Ֆրանսիայի դեսպանատան դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: