
Մեկնարկել է «ՀՀ ԳԱԱ – 80. հայ ակադեմիական արվեստագիտության երախտավորները. Քրիստափոր Քուշնարյան» գիտական կոնֆերանսների շարքը

Մեկնարկել է «ՀՀ ԳԱԱ – 80. հայ ակադեմիական արվեստագիտության երախտավորները. Քրիստափոր Քուշնարյան» գիտական կոնֆերանսների շարքը, որի նպատակն է բացահայտել ՀՀ ԳԱԱ ծանրակշիռ դերը հայ արվեստագիտության զարգացման գործում:
Կոնֆերանսը բացվեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանի, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի, ակադեմիկոս Յուրի Սուվարյանի ողջույնի խոսքով: Զեկուցումներով հանդես եկան Աննա Արևշատյանը, Մհեր Նավոյանը, Անահիտ Բաղդասարյանը, Մարիաննա Տիգրանյանը, Գոհար Շագոյանը, Հասմիկ Հարությունյանը, Լիլիթ Երնջակյանը, Ռիտա Աղայանը, Էդգար Գյանջումյանը, Անի Հակոբյանը և Հովհաննես Մանուկյանը:
Կոնֆերանսի շրջանակներում տեղի ունեցավ նաև Ք.Քուշնարյանի սան՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ժողովրդական բաժնի վարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարինե Խուդաբաշյանի «Կենսամատենագիտության» շնորհանդեսը:
Վաղը՝ հունիսի 28-ին, տեղի կունենա երկրորդ նիստը (սկիզբը՝ 11:00, ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճ):
Գիտական կոնֆերանսն իրականանում է ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյա հոբելյանի շրջանակներում՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ: