Պատերազմից հետո բունկեր փախած կապիտուլյանտն այնքան է լկտիացել, որ կեղծում է պատմությունը. Շարմազանով
«Իհարկե, ինքը որևէ մեղք չունի, մեղքը մերն է, որ իր նման կապիտուլյանտը դեռ վարչապետի աթոռին է բազմած և լկտիաբար գալիս ու ի լուր ամբողջ աշխարհի ստեր է տարածում՝ անարգելով Եռաբլուրը, արցախյան հերոսամարտը, մեր 30-ամյա պայքարը: Հասնում է մեզ, գեներալներին և բոլորիս»,-Ֆրանսիայի դեսպանատան դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
«Պատերազմից հետո բունկեր փախած և վախվորած կապիտուլյանտն իր թիմով այսօր այնքան է լկտիացել, որ փորձում է պատմություն սրբագրել և իր հակառակորդների նկատմամբ ճնշումներ իրականացնել: Մի բան ակնհայտ է՝ Նիկոլին չի հաջողվելու կեղծել պատմություն, Նիկոլ-Ալիև-Էրդողան տրիոյին չի հաջողվելու հասնել իրենց նպատակին: Այստեղ երկու ճանապարհ կա՝ կա՛մ պետք է նիկոլանման ապրել և հանձնել Արցախը ու դառնալ թուրքի ստրուկ, կա՛մ պետք է կամք դրսևորել և մինչև վերջ պայքարել, փորձել արթնացնել մեր հայության բջիջները»,-ասաց նա:
Շարմազանովոը ընդգծեց, որ 2020թ. հոկտեմբերի 12-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանի երեսին է ասել, որ մեղավորը Փաշինյանն է:
«Հիմա նա ասում է՝ Արցախը շանս չուներ ինքնորոշվելու, Արցախն արդեն հանձված էր. այ խելոք, բա որ Արցախը հանձնված էր, ինչո՞ւ Ալիևը չէր մասնակցում Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը Շուշիում, այլ դու էիր մասնակցում, բա որ Արցախը հանձնված էր, Շուշիում ինչո՞ւ էիր դու տրնգի պարում, այլ ոչ թե Ալիևն ու Մեհրիբանը, բա որ Արցախը հանձնված էր, ինչո՞ւ էր քո կինը հրավիրում Մեհրիբանին Շուշի, այլ ոչ թե՝ Մեհրիբանը՝ ձերոնց: Նիկոլի դեմը պետք է առնել համազգային ընդվզումով, ուրիշ տարբերակ չկա: Եթե հայ ժողովուրդը ոտքի կանգնի, Նիկոլը խելոք կգնա: Եթե 100-200 հազար մարդ դուրս եկավ փողոց, Նիկոլ Փաշինյանն էդ ո՞վ է, որ չգնա»:
Մանրամասները՝ տեսանյութում