ՀՀ իշխանությունն օկուպացրած հանցախումբն իր պարագլխով քարոզում է խաղաղություն, որն իրենք չեն էլ կարող երաշխավորել. Կրպեյան

Բոլոր նրանք, ովքեր Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում, մի կողմից՝ սպասարկուն են դառնում թուրք-ադրբեջանական շահերի, մյուս կողմից՝ հայ ժողովրդին տանում են հերթական ցեղասպանության ճանապարհով, քանզի ակնհայտ է՝ թշնամին, որն  անընդհատ զինում է իր բանակն ու չի թաքցնում իր ռազմատենչ նպատակները, խաղաղություն չի ուզում, ուստի այս պարագայում ՀՀ իշխանության քարոզածը դառնում է կեղծ խաղաղապաշտություն։

ԵՄ գրասենյակի դիմաց «SOS Artsakh» 24-ժամյա նստացույցի ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։

«198 օր է՝ մեր հայրենակիցները գտնվում են ահաբեկչական շրջափակման մեջ, 120 հազար հայի սպառնում է ցեղասպանություն, իսկ ՀՀ իշխանությունը օկուպացրած հանցախումբն իր պարագլխով քարոզում է խաղաղություն, որն իրենք չեն էլ կարող երաշխավորել»,- ասաց Ասպրամ Կրպեյանը՝ ընգծելով, թե կեղծ խաղաղության մասին խոսելու փոխարեն՝ իրենք առաջարկում են իրական խաղաղություն՝ հիմնված հայ մարդու արժանապատվության, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930