Հունիսի 27-ին, ժամը 09.05-ի սահմաններում, Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհին «Նիսան» մակնիշի մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Ռենո» մակնիշի մեքենային:
Լիբանանահայ ականավոր ջութակահար Արա Մալիքյանը, որն ապրում է Իսպանիայում, առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում:
Հունիսի 26-ին, ժամը 14.00-ին, «Օպել» մակնիշի մեքենան Շորժա-Վարդենիս ճանապարհին դուրս է եկել երթևեկելի մասից և գլխիվայր հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով մեքենան ամբողջովին այրվել է: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մինչ թանկարժեք հազվագյուտ քանդակն Իրան վերադարձնելն այն երեք ամիս ցուցադրվել է Բրիտանական թանգարանում։
Սույն գործով քննությունները նշանակված են 2024 թվականի հունվարին։
Պատմության մեջ հաճախ է պատահել, որ պետություններն ու մեծ բանակները պարտություն են կրել, կորուստներ ունեցել, առանց զինտեխնիկայի մնացել և նահաջել: Սակայն փորձառու հրամանատարները, չհուսահատվելով, շարունակել են պատերազմը, վերջին մարտում հաղթանակել են՝ հանկարծակի և վճռական հարված հասցնելով թշնամուն: Եթե քրիստոնյան էլ շարունակի պայքարը, զենքերը վայր չդնի և չփախչի մարտի դաշտից, չնայելով նախորդ բոլոր պարտություններին, ապա ամուր կպահի հավատի վահանը, գլխից չի հանի փրկության սաղավարտը, ձեռքից բաց չի թողնի Սուրբ Հոգու սուրը և կկարողանա հանգցնել չարի արձակած բոլոր մխացող նետերը (Եփես. 6:16-17):
Մարկ Ցուկերբերգը մայիսին մասնակցել է ջիու ջիցուի իր առաջին մրցաշարին՝ արժանանալով ոսկե և արծաթե մեդալների:
Ձախ կողքի վրա քնելն օգտակար է ստամոքսի և աղիների համար, ասում է սննդաբան Ալի Ռամադանը։ Նրա կարծիքը մեջբերում է Huffington Post-ը։
Նիկոլ Փաշինյանի աղետարարությունն Արցախի ու Հայաստանի համար տեղին է դիտարկել ժամանակային բոլոր չափումներում՝ անցյալ, ներկա և ապագա։ Նա ինքը գործում է հենց այդ երեք ժամանակային տիրույթներում՝ արդարացնելով անցյալի մեղքերը, հիմնավորում է ներկայի աղետները և հող է նախապատրաստում ապագա կործանումների համար։ Դա էր Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական զույգ բեմելների հիմնական իմաստը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել կատարած եռօրյա այցի ընթացքում հանդիպել է Մարսելի տարբեր ազդեցիկ շրջանակների (տնտեսական, գեղարվեստական, քաղաքական, համայնքային, մարզական, մշակութային, առևտրային, գիտակրթական և այլն) հետ, որոնց անձամբ է հրավիրել։ Այս մասին հայտնել է ՀՅԴ մամուլի ծառայությունը։
Հունիսի 27-ին, ժամը 17.20-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սվաճյան փողոցում վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 29-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 30-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Հաղորդվում է, որ ընդունված կանոնակարգը կամրապնդի գործակալության դերը միջազգային համագործակցության ոլորտում։ Գործակալությունը կկարողանա իր աշխատանքում ներգրավել երրորդ երկրներին։
Արցախի «Մռակած» պետական կամերային երգչախումբը թողարկել է տեսանյութ, որում կատարում են կոմպոզիտոր Իգոր Մատվիենկոյի “Жить” («Ապրել») երգը։
Հունիսի 27-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 51-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: 56-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Բրյունետն առաջիկայում կուրախացնի իր երկրպագուներին մենահամերգով ու նոր երգերով, որոնց ուղղությամբ այժմ աշխատում է:
«Վաշինգտոնյան բանակցությունների հետ մեկտեղ՝ Ադրբեջանը սադրիչ ահաբեկչական գործողություններ է իրականացնում Հայաստանի և Արցախի նկատմամբ՝ դրանով ցույց տալով, որ արհամարհում է Հայաստանի իշխանությունների կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգը: Արցախի նկատմամբ տեղի ունեցած ահաբեկչությամբ, որի արդյունքում ունենք 4 զոհ, նրանք ևս մեկ անգամ փաստեցին, որ նպատակ են դրել հասնել իրենց ծրագրերին միայն ուժային մեթոդների կիրառմամբ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Միջազգային վիճակագրության համաձայն ՝ Իրանը 2022 թվականին զբաղեցրել է գազի խոշորագույն արտադրողների շարքում երրորդ, իսկ 2022 թվականին ՝ նավթի խոշորագույն արտադրողների շարքում ՝ ութերորդ տեղը:
Իսկ պատմության գնահատականը շատ ավելի պարզ բանաձև ունի՝ ձեռք բերված կամ կորցված տարածքներ:
Նոր համակարգին անցնելու դեպքում էլ հին համակարգերը որոշ պարագաներում կշարունակեն օգտագործվել, մասնավորապես՝ երեխաներին դպրոց ընդունելիս, զինվորական ծառայության անցնելիս և այլն:
Տեղեկագրում ամենայն հավանականությամբ ներկայացվել է Արցախի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների մասին, ինչի մասին արդեն իսկ հայտնել էր Արցախի պաշտպանության նախարարությունը։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանի կարծիքով՝ ակնհայտ էր, որ ՌԴ-ում տեղի ունեցած վերջին իրադարձություններն ուղիղ ազդեցություն էին ունենալու Արցախի իրավիճակի վրա։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 29-ին ժամը 09:00-21:00 կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Քարաշեն, Տեղ, Կոռնիձոր և Արավուս գյուղերի, Խնձորեսկի և Խնածախի Զին մասերի, «Սալքար» ՍՊԸ-ի ջրամատակարարումը:
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հունիսի 27-ի լույս 28-ի գիշերն Արցախի դեմ Ադրբեջանի կատարած հերթական ագրեսիայի մասին՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ չեն թաքցնում էթնիկ զտումներ իրականացնելու իրենց մտադրությունը:
Արցախի տեղեկատվական շտաբը նախազգուշական հայտարարություն է տարածել ռազմական պայմաններում տեղեկատվության տարածման մասին։
Հունիսի 28-ին ժամը 12:00-ի սահմաններում Ճարտար քաղաքի բնակիչ Վահե Առստամյանը (ծնված 1987թ.) Մարտունի քաղաքի վարչական տարածքի «64 հեկտար» կոչվող տեղամասում հացահատիկահավաք կոմբայնով հունձ կատարելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են կոմբայնի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
«Արմեն Փամբուխչյանին 2023 թվականի հունիսի 30-ից ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»,- ասվում է նախագահի հրամանագրում:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է:
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հանդիպումը։ Հանդիպմանը ներկա էր նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը. հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ավարտվել են 2023-2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները։ «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից բացի, արդեն հայտնի են նաև «Օտար լեզուներ» առարկայի քննության նախնական արդյունքները: Գնահատման և թեստավորման կենտրոնից 168.am-ին հայտնեցին, որ «Անգլերեն» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 5634 դիմորդ, քննությանը մասնակցել է 5370-ը: Միջին միավորը եղել է 13.25-ը: