Նապոլեոն
Բաղադրիչներ
Ձու – 5 հատ
Շաքարավազ – 2 ճ/գ
Հալած յուղ – 2 ճ/գ
Աղ
Լիմոնի աղ – 0,5 թ/գ
Գոլ ջուր – 3 բաժակ
Ալյուր
Կարագ – 700 գրամ
Խտացրած կաթ – 1,5 տուփ
Վանիլին – 0,5 տուփ
Խմորի պատրաստման եղանակը
5 ձվի դեղնուցը լավ հարել 2 ճ/գ շաքարավազով, խառնելով ավելացնել 2 ճ/գ հալած յուղ, մի պտղունց աղ, 0,5 թ/գ լիմոնի աղ և 3 բաժակ գոլ ջուր (ջուրը լցնելիս անընդհատ պետք է խառնել, որպեսզի գնդիկներ չառաջանան):
Մաղած ալյուրն աստիճանաբար ավելացնելով խմոր հունցեք այնքան, որպեսզի ձեռքերին չկպչի:
Ստացված խմորը բաժանել 5 գնդի:
400 գր կարագը բաժանեք 5 մասի, ապա յուրաքանչյուր մասը նորից 3 մասի:
Խմորի մի գունդը բացել 3 մմ հաստությամբ, բացվածքին քսել կարագի մի մասը, քառակուսաձև ծալել և 15-20 րոպե պահել սառնարանում:
Դա պետք է կրկնել 3 անգամ, նույն ձևով` բոլոր գնդերը:
Սառնարանից հանել քառակուսաձև ծալած 1 գունդը, բացել ջեռոցի թիթեղի չափով, սառը թիթեղի վրա ալյուր ցանեք, խմորի դրեք վրան և տեղափոխեք նախապես տաքացրած ջեռոցը:
Երբ խմորի շերտը բարձրանա, և գույնը թեթևակի փոխվի, նշանակում է՝ պատրաստ է, հանեք ջեռոցից:
Հերթով թխել նաև մյուս գնդերը, վերջում եզրերը դանակով կտրեք և փշրեք՝ Նապոլեոնի վրա լցնելու համար:
Կրեմի պատրաստման եղանակը
300 գր կարագը լավ հարեք և խառնելով աստիճանաբար ավելացրեք 1,5 տուփ խտացրած կաթը և 1 պտղունց վանիլինը:
Թծված շերտերը միացրեք կրեմով և վրան ցանեք փշրանքներն ու շաքարի փոշին: