Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակապի միջոցով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ- Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր ժապարովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, հիմնվելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների վրա, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին։
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները մտադիր են մայիսի 29-ը հայտարարել ԵԱՏՄ-ի օր: Մայիսի 27-ին Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի առցանց նիստում այդ մասին հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը:
ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանն այսօր մասնակցել է ՌԴ իշխող կուսակցության՝ «Միասնական Ռուսաստան» («Единая Россия») կուսակցության կողմից կազմակերպված «Европа-Азия: Диалог цивилизаций. ազգային ավանդական և հոգևոր արժեքների պահպանում» թեմայով վիդեոկոնֆերանսին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Կարինե Աճեմյանը։
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հրավերով Հայաստանում գտնվող ԵՀԽ պատվիրակությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ:
«Ռազմական առումով օգտակար լինելուն չեմ հավատում, որովհետև դրանք լուրջ գործիքներ են: Աստված տա՝ սխալվեմ, բայց տպավորություն է, որ մի շոուի ենք ներկա: Ասում են՝ գաղտնիության պայմաններում է արվում. ի՞նչ գաղտնիություն, երբ այսպիսի արբանյակներ կարող են հավաքել բարձր դասարանների աշակերտները: Իմ տպավորությունն այն է, որ դա սովորական խաղալիք է»,- ասաց Հայկ Հարությունյանը՝ հավելելով, որ առաջին հերթին պետք է լինի կառավարման կենտրոն, որպեսզի ինֆորմացիա ստանա:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկիրը պետք է ավելացնի իր հզորությունը, քանի որ ուժի գործոնը չափազանց կարևոր է: Նա այս մասին ասել է մայիսի 27-ին Արցախի օկուպացված Կովսականի (Զանգելան) շրջան կատարած այցի ժամանակ իր ելույթում, գրում է Minval.az-ը:
29-ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած:
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառուցողական է որակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների առաջին հանդիպումը:
ՉԺՀ-ի ԱԳՆ-ն ստահոդ պնդումներ է գտել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ վերջերս Չինաստանի կողմից սպառնալիքի վերաբերյալ նրա արած հայտարարության մեջ եւ այդ սպառնալիքը համարել է չափազանցված: Այդ մասին հաղորդել է CGTN հեռուստաալիքը:
Երևան-Սևան մայրուղում բախում սկսվեց ոստիկանների և քաղաքացիների միջև. ճանապարհը դեռ փակ է:
#Հիմա. Իրավիճակը՝ Երևան-Սևան միջպետական մայրուղում. ՈՒՂԻՂ։
Արցախի դպրոցներում այսօր Վերջին զանգ է, շուրջ 1000 շրջանավարտներ ավարտում են դպրոցը և ոտք դնում փորձություններով, վերելքներով և վայրէջքներով լի մեծ կյանք։
Ինչպես երեկ հայտարարվել էր օրվա ամփոփիչ հանրահավաքի ժամանակ, այսօր ՀՀ մարզերում ևս տեղի են ունենում անհնազանդության ակցիաներ:
Սուրեն Պապիկյանը մայիսի 27-ին ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը:
Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը ներկայացրել է ՀՀ ԱԳ նախարար (2008-2018թթ.) Էդվարդ Նալբանդյանի «Լեռնային Ղարաբաղ. հակամարտության ռենտգեն» հոդվածների, ելույթների ու հարցազրույցների ժողովածուն:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին։ Նրանք պահանջում են գործող իշխանությունների և մանսավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ոստիկանները որոշ ժամանակ անց ուժի գործադրմամբ փորձեցին հեռացնել ճանապարհը փակած քաղաքացիներին։
Օդի ջերմաստիճանը մայիսի 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:
Արդյունաբերության ոլորտի իրական թողարկումը, թեև վերականգնվել է նախորդ ամսվա անկումից հետո, սակայն, գրանցել է բավական ցածր աճ:
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մայիսի 27-ին այցելել է շինարարական հրապարակ և տեղում ծանոթացել Երևանի Տիչինայի փողոցին և Հյուսիս-հարավ մայրուղուն հարող թաղամասում մեկնարկած քաղաքաշինական ծրագրին։
Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփը, հերթական առիթն օգտագործելով, առաջ է քաշել պետական մակարդակով իրականացվող ցեղասպանության ժխտողական քարոզչության թեզերը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մայիսի 27-ին հանդիպել է իր ռումինացի գործընկեր Բոգդան Աուրեսկուի հետ։
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Բարեղամ Հարությունյանը պարտվեց Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում:
ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ռազմանավերը Ֆինալանդիայի մայրաքաղաք Հելսինկիի նավահանգիստ կմտնեն մայիսի 27-ին: Այդ մասին ասված է հանրապետության ռազմածովային նավատորմի՝ մայիսի 27-ին տարածված հայտարարության մեջ։
Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հավանական է համարում մոտ ապագայում Իրանի և Հայաստանի միջև գազի սվոփի տեսքով նոր համագործակցությունը:
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը հանգամանալից քննարկել են Հայաստան-Չեռնոգորիա երկկողմ,փոխշահավետ հարաբերությունները և ամրապնդելու հեռանկարներն ու գործնական քայլերը:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:
Մայիսի 22-ին Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած Փաշինյան-Ալիև բանակցություններից հետո Հայաստանում ՌԴ-Արևմուտք մրցակցությունը կարծես նոր սրություն է ձեռք բերում: Ինչպես տեղեկացրել էինք, Փաշինյան-Միշել-Ալիև բանակցություններից հետո գրեթե միաժամանակ օրերս Սյունիք էին մեկնել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ու եվրոպացի այլ դեսպաններ: