
Թուրքիայի և Ռումինիայի արտգործնախարարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մայիսի 27-ին հանդիպել է իր ռումինացի գործընկեր Բոգդան Աուրեսկուի հետ։
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Չավուշօղլուն Twitter-ում գրել է, որ բացի երկկողմ հարաբերություններից, ռումինացի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային գործընթացները, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Չավուշօղլուն և Աուրեսկուն ստորագրել են դիվանագիտական արխիվների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: