
Ինչ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`
Մայիսի 27-ի ցերեկը, 28-ին, 29-ի, 30-31-ի, հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 29-ի, 30-31-ի, հունիսի 1-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մայիսի 27-ի ցերեկը, 28-30-ը, 31-ի գիշերը, հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 31-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի մայիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 32.30C (2007թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.90C (1956թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 18.00C