Արդյունաբերության ոլորտում գրանցվել է բավական ցածր աճ

Արդյունաբերության ոլորտի իրական թողարկումը, թեև վերականգնվել է նախորդ ամսվա անկումից հետո, սակայն, գրանցել է բավական ցածր աճ:

Արդյունաբերության ոլորտի իրական թողարկումը 2022թ. ապրիլին աճել է ընդամենը 1.2%-ով: Այդ պայմաններում, արդյունաբերության կուտակային աճի տեմպը շարունակել է դանդաղել՝ հունվար-ապրիլին կազմելով 2.6%՝ հունվար- մարտի 3.1%-ի դիմաց:

2022թ. հունվար-մարտ ամիսների տվյալներով արդյունաբերության աճը պայմանավորված է եղել մշակող արդյունաբերության շուրջ 10.9% աճով, որի տեմպը դանդաղել է շուրջ 5.8 տոկոսային կետով։

Տեսանյութեր

Լրահոս