Կարինե Աճեմյանը ՌԴ–ի «Միասնական Ռուսաստան» կուսակցության կազմակերպած կոնֆերանսում ներկայացրել է ՀՀ ներքաղաքական իրավիճակը
ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանն այսօր մասնակցել է ՌԴ իշխող կուսակցության՝ «Միասնական Ռուսաստան» («Единая Россия») կուսակցության կողմից կազմակերպված «Европа-Азия: Диалог цивилизаций. ազգային ավանդական և հոգևոր արժեքների պահպանում» թեմայով վիդեոկոնֆերանսին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Կարինե Աճեմյանը։
«Ներկայացրեցի ՀՀԿ մոտեցումներն ու դիրքորոշումը ազգային, ֆունդամենտալ արժեքների վերաբերյալ, խոսեցի ներքաղաքական իրավիճակի, մեկամսյա բողոքի ցույցերի, հանրահավաքների, իշխանություններին հեռացնելու անհրաժեշտության մասին՝ պայմանավորված ազգային ինքնությունն ու պետականությունը կորցնելու վտանգով»,– գրում է նա։