«Երկար արարումից հետո, ցանկացած հայ ծառ կբացի իր կեղևը և կառնի Ռազմիկին իր կեղևի մեջ․․․»․ Ռոլանդ Շառոյան
Ռոլանդ Շառոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ռազմիկ Դավոյանը հանգավ ի տեր…
Ռազմիկ Դավոյանը հայ գրականության ծառերից մեկն է և բնությունով ավելի շատ ընկուզենու է նման։
Եթե ընկուզենին մարդու հետ հավասարչափ աճում է, ապա Դավոյան մտավորականն ու գրողը֊ընկուզենու հետ հավասարաչափ աճել է և իր գրականության 80֊ տարեկան արմատները մխրճվել են հայրենի հողի մեջ և սնում են Հայոց Աշխարհում ապրող ազնիվ և անազնիվ հոգիները֊ անազնիվին`մաքրություն, ազնիվին` ուժ ներարկելով։
Ծնված օրից առ այսօր իր ներաշխարհում բնակռված ոսկեզօծ բառերի հեքիաթը ոսկեղենիկ հայերենով իրականություն է դարձրել, երազանքը` ոգեղեն ապրելակերպ, ժամանակների մատուցած կեղծ ու կես ճշմարտությունները` այպանել և լուսավորել։
Երկար արարումից հետո, ցանկացած հայ ծառ կբացի իր կեղևը և կառնի Ռազմիկին իր կեղևի մեջ, և նրա հազարավոր ցավեր ապրած հոգին կշարունակի արարել հայ ծառերի հետ։
Գնաս բարով, սիրելի ընկեր»: