Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի թշնամական գործողությունները դատապարտելի են: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը:
Առնվազն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Չինաստան) և Եվրոպական Միությունը պետք է դատապարտեն Ադրբեջանի գործողությունները և գործնական միջոցներ ձեռնարկեն Ադրբեջանին սանձելու ուղղությամբ: Հայաստանի հասարակությանը կոչ եմ անում։
Ազգային ժողովը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակելու հետ կապված արտահերթ նիստ կանցկացնի: Խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտնեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:
Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Մոսկվայում անցկացվող «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների եւ բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 3-րդ միջազգային համաժողովին իր ելույթի հայերեն թարգմանությունը, որը ներկայացնում ենք ստորև.
Դեկտեմբերի 12-ին ադրբեջանցիների կողմից Բերձորի ճանապարհը փակելուց հետո, ճանապարհին մնացած մարդկանց մի մասին տեղափոխել են Շուշիի շրջանի Լիսագոր, Հին Շեն, Եղցահող գյուղեր, մարդկանց մի մասին էլ տեղափոխել են Սյունիքի մարզ, մասնավորապես՝ Գորիս քաղաք։
Երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը փակ է պահում Բերձորի ճանապարհը՝ շրջափակման մեջ թողնելով Արցախի 120 հազար բնակչությանը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից արդեն իսկ դիմումներ են հղվել Քույր Եկեղեցիների պետերին, միջազգային ու միջեկեղեցական կազմակերպություններին՝ Ադրբեջանի այս անմարդկային գործողություններին հակազդելու և արցախահայության հումանիտար աղետալի իրավիճակը հաղթահարելու համար:
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ կոնգրեսականներ Ֆրենկ Փելոն կրտսերը, Գաս Մ. Բիլիրակիսը, Ջեքի Սփիըրը,Դեյվիդ Գ. Վալադաոնև Ադամը Բ. Շիֆը հայտարարություն են տարածել Լաչինի միջանցքը փակելու կապակցությամբ:
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի մշտական հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի հետ։
Միջազգային հանրության արձագանքնը շատ միանշանակ է՝ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, իսկ գազամատակարարումը վերականգնվի:
Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ ակնկալելով կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաների արագ արձագանքը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախում հասունացող հումանիտար աղետին: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Արցախում վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Թշնամին փակել է Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, ռուսական խաղաղապահները մինչ այժմ չեն կարողացել այն վերաբացել, երեկվանից նաև թշնամին անջատել է Արցախ մտնող բնական գազը։
«Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս:
Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակումը համակարգված բնույթ է կրում և նպատակ ունի փակել Արցախի միակ մատակարարման ուղին:
Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու հերթական սադրիչ քայլին:
Երկուստեք կարևորվել է ստեղծված ծանր իրավիճակում համազգային ջանքերի կենտրոնացման և համատեղ աշխատանքով մեր ժողովրդի առջև ծառացած գոյութենական մարտահրավերի հաղթահարման կարևորությունը։
Այս հարցն է հիմա բոլորի շուրթերին։ Մարդիկ սպասում են, որ մի լուծում կգտնվի, բայց չգիտեն, թե որտեղից և ինչպես։ Բոլորի հայացքն առաջին հերթին ռուս խաղաղապահներին է ուղղված։
Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը առանց նախապայմանների: Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:
Միջազգային հանրությունն ու վերլուծաբաններն անդրադառնում են ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանն ու Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման դադարեցմանը, գրում է «Ամերիկայի ձայնը»:
Չգիտենք` դեռ որքան բլոկադայի մեջ կմնանք. անցնում ենք վառելիքի սպառման հատուկ ռեժիմի. Ռուբեն Վարդանյան
Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության թիրախավորումն անընդունելի է:
ОРТ-ն, РТР-ը, CNN-ը, BBC-ն, Al Jazeera-ն և այլ առաջատար լրատվամիջոցները արդեն կաղաղակեին Արցախի կյանքի ճանապարհը փակած ադրբեջանցի էկոլոգ-դիվերսանտների տեռորիստական ակցիայի մասին:
Ադրբեջանը փորձելու է այնպիսի ծանր իրավիճակ ստեղծել, որի պայմաններում հայաստանյան իշխանությունները մարդկանց համոզելու են, որ ճիշտը ադրբեջանական վերջնագրերին համաձայնվելն է։
Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի և հետ է մղում խաղաղության գործընթացը։
Ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպանները, ֆեյք ակտիվիստները, որոնք արդեն երկրորդ օրն է՝ փակ են պահում Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը կեղծ բնապահպանական պատճառաբանություններով, իրականում ոչ միայն քաղաքական խնդիր են լուծում, ոչ թե ցանկանում են իբրև թե մոնիտորինգ իրականացնել Մարտակերտի շրջանի Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում, այլև տնտեսական խնդիր են լուծում:
«Եռակողմ հայտարարությունն Արցախը չի ստորագրել, այլ Հայաստանն է ստորագրել և Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, այժմ լռում է, ինչը, մեղմ ասած, անհասկանալի է, քանի որ Բերձորի ճանապարհն Արցախի համար կյանքի ճանապարհ է»,- նշեց Արթուր Մոսիյանը։
Ստեփանակերտ-Երևան իրականացվող կանոնավոր ուղեվորափոխադրումների խափանման հետևանքով ճանապարհին մնացած շուրջ 100 ուղևորի ԱՀ Տարածքային կառավարման և ենբթակառուցվածքների նախարարությունը` Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ համատեղ, ժամանակավոր տեղավորել են Ստեփանակերտի և Գորիսի հյուրանոցներում ու հյուրատներում։
Եթե այդ տարբերակը ձեզ դուր չի գալիս, խնդրում եմ, այլ՝ ավելի արդյունավետ և իրատեսական ճանապարհ ցույց տվեք, որով անձամբ դուք գնացող եք։
Մինչ դեպի Արցախ կյանքի ճանապարհը շարունակում է փակ մնալ ադրբեջանցի կեղծ բնապահպանների ակցիայի պատճառով, զուգահեռաբար թիրախավորելով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, ուշագրավ նոր թեզեր են դրվում շրջանառության մեջ՝ կանխորոշելով ապագա հնարավոր զարգացումներն Արցախի շուրջ: