ԱԺ-ն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակելու հետ կապված արտահերթ նիստ կանցկացնի

Ազգային ժողովը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակելու հետ կապված արտահերթ նիստ կանցկացնի: Խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտնեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

«Ինչպես գիտեք, Ադրբեջանը փակել է Լաչինի ճանապարհը և դրա հետ կապված այսօր Ազգային ժողովում արտահերթ նիստ ենք անցկացնելու »,- ասաց Թունյանը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ավելի վաղ հայտնել էր, որ նախաձեռնելու են ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում կլինի Ադրբեջանի ցեղասպան գործողությունները դատապարտող հայտարարության ընդունումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031