Ո՞վ և ինչպե՞ս պետք է լուծի Արցախի ապաշրջափակման խնդիրը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․ «Ո՞վ և ինչպե՞ս պետք է լուծի Արցախի ապաշրջափակման խնդիրը

Այս հարցն է հիմա բոլորի շուրթերին։ Մարդիկ սպասում են, որ մի լուծում կգտնվի, բայց չգիտեն, թե որտեղից և ինչպես։ Բոլորի հայացքն առաջին հերթին ռուս խաղաղապահներին է ուղղված։ Բայց Արցախի իշխանություններն ասում են, որ խաղաղապահները ուժ գործադրելու մանդատ չունեն։ Չգիտեմ, ինչու են այդպես ասում, բայց ասում են։ Սուտ են ասում, իհարկե։ Ինչևէ։

Որտեղի՞ց պետք է գա լուծումը։ Պուտին-Ալիև-Փաշինյան բանակցությունների՞ց։ Եթե հույսներս դա է, ասեմ, որ այդ «լուծումը» մեզ վրա շատ ավելի թանկ է նստելու, քան նույնիսկ այս վիճակից բխող դժվարություններն են։ Պատճառը պարզ է՝ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ այս առևտրից շահույթով դուրս գա։ Մանավանդ, որ իր սադրիչների դեմ «ուժ կիրառելու մանդատ չկա»։

Արևմուտքի մտահոգ հայտարարությու՞ններն են մեր հույսը։ Չծավալվեմ, ինքներդ էլ հասկանում եք, որ օդ է այդ ամենը։ Հետևաբար, որտեղի՞ց և ինչ լուծում սպասել։

Այս հարցին իմ պատասխանը միանշանակ է՝ մենք ինքներս պետք է լուծենք այդ հարցը։ Հետևաբար արդեն ունենք «ո՞վ» հարցի պատասխանը։ Մենք։ Հայ Ժողովուրդը։

Հիմա անցնենք «ինչպե՞ս»-ին։ Շատ պարզ՝ դավաճան իշխանությունների հեռացմամբ, պետության ազտագրմամբ և պետական ռեսուրսներն ի շահ մեր ժողովրդի օգտագործելով։ Սա է լուծումը, որն ի դեպ կարող է շատ արագ տրվել։

Եվ ուրեմն ի՞նչ է պետք անել։ Նախ և առաջ մասնակցել այսօր ժամը 16։30-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին։ Ես անպայման տեղում եմ լինելու։ Պետք է միավորվենք, ուժ դառնանք և վերջապես դուրս գանք ազգային խայտառակության այս շրջափուլից։ Ուրիշ տարբերակ չկա, սիրելիներս։ Պարզապես չկա։ Թշնամին չի քնում և արդեն նոր ծրագրեր է մշակում մեր դեմ։ Դուք էլ գիտեք, որ դա այպես է։

Եվ ուրեմն ժամը 16։30, Հանրապետության հրապարակ։ Եկել է Հայի գործելու ժամը»։

Տեսանյութեր

Լրահոս