Արցախը Հայաստանին կապող երթուղին Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով երկրորդ օրն է՝ չեն կայանում միջպետական ուղևորափոխադրումները
Արցախը Հայաստանին կապող միակ երթուղին Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով արդեն երկրորդ օրն է՝ չեն կայանում միջպետական ուղևորափոխադրումները: Բազմաթիվ քաղաքացիներ գնված տոմսեր ունեն դեպի Երևան, Հայաստանի այլ մարզեր:
Ստեփանակերտ-Երևան իրականացվող կանոնավոր ուղեվորափոխադրումների խափանման հետևանքով ճանապարհին մնացած շուրջ 100 ուղևորի ԱՀ Տարածքային կառավարման և ենբթակառուցվածքների նախարարությունը` Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ համատեղ, ժամանակավոր տեղավորել են Ստեփանակերտի և Գորիսի հյուրանոցներում ու հյուրատներում։
Ադրբեջանական շրջափակման պատճառով քաղաքացիներից շատերը, այդ թվում՝ անհապաղ բուժօգնության կարիք ունեցող հիվանդները, չեն կարողացել հասնել Զվարթնոց միջազգային օդանավակայան՝ արտերկիր մեկնելու նպատակով:
Միջազգային թռիչքները շարունակվում են իրականացվել առանց Արցախի քաղաքացիների: Արցախի Հանրապետության միակ օդնավակայանը նույնպես չի գործում ադրբեջանական սպառնալիքների պատճառով:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն