«Արդյո՞ք, Մոսկվա չմեկնելը արժանապատվության հարց էր․․․». Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լսեցի ՌԴ արտգործնախարար Ս․ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարարի համատեղ ասուլիսը։
Լավրովը տարակուսեց ՀՀ արտգործնախարարի հրաժարվելուց բանակցություններին մասնակցելուց։ Ադրբեջանի արտգործնախարարը, փաստորեն ներկայացրեց իրենց որոշակի պահանջները, այդ թվում Ռուբեն Վարդանյանին Արցախից հեռացնելու հարցը։
Ինչպե՞ս բացատրել, որ ՀՀ արտգործնախարար կոչվածը հրաժարվեց մեկնել Մոսկվա, մասնակցելու եռակողմ բանակցություններին։ Չէ՞ որ եթե նույնիսկ բանակցություններն որևէ նկատելի արդյունք չգրանցեին, հետբանակցային ասուլիսը հիանալի հարթակ էր Ադրբեջանին հստակ պատասխանելու համար։ Արդյո՞ք, Մոսկվա չմեկնելը արժանապատվության հարց էր․․․Ծիծաղելի է։ Ինչ-ինչ այս դավադիր իշխանության որևէ ներկայացուցիչ զուրկ է ոչ միայն ազգային, այլև մարդկային արժանապատվությունից։
Ուստի՞․․․
Այսպիսով ավելի ու ավելի ես համոզվում, որ Արցախի շրջափակումը հերթական հայ-ադրբեջանա-թուրքական դավադրության դրսևորումն է»։