Բաժիններ՝

26-ամյա երիտասարդը կալանավորվել է

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 14-ին` ժամը 18.10-ին, մայրաքաղաքի Գաջեգործների փողոցում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել Մելիքյան փողոցի բնակիչ 26-ամյա երիտասարդ:

Այս տարվա սեպտեմբերի 29-ից նա հետախուզվում էր քրեական օրենսգրքի չորս հոդվածի` մի խումբ անձանց կողմից սպանության փորձի, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելու մեղադրանքով։

Երիտասարդի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930