
Հայտնաբերվել է անհետ կորած որոնվող 74-ամյա տղամարդու դիակը

Նոյեմբերի 22-ին հաղորդվել էր 74-ամյա Գևորգ Բլդրյանի անհետ կորելու մասին:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 9-ին Սիս-Ռանչպար գյուղ տանող ջրատարի մեջ հայտնաբերվել է տղամարդու դիակ: Պարզվել է՝ որպես անհետ կորած որոնվող Գևորգ Բլդրյանի դիակն է: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին: