
40-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված և կաթուցիչներ

Դեկտեմբերի 4-ին, ժամը 23.30-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի ոստիկանները Էրեբունի վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս մայրաքաղաքի Արցախի և Արին-Բերդի փողոցների խաչմերուկում ձերբակալել և Էրեբունու բաժին են տարել 40-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված և կաթուցիչներ։
Տղամարդն ու դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։