ՀՀ ԱԳՆ-ն ՀՅԴ-ին և Հայ դատի կենտրոնական խորհրդի ներկայացուցիչներին չի հրավիրել Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆորումին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 12-13-ին Մատենադարանում անցկացնելու է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը, որին մասնակցելու է 250 հոգի։ Սակայն ՀՀ ԱԳՆ-ն Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆորումին չի հրավիրել ՀՅԴ-ին և Հայ դատի կենտրոնական խորհրդի ներկայացուցիչներին։

Այս ֆորումն անցկացնելու նպատակով ԱԳՆ-ին հատկացվել է 99 միլիոն դրամ։

Հաշվի առնելով Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում Հայ հեղափոխական դաշնակցության, Հայ դատի իրականացրած մեծածավալ աշխատանքն ամբողջ աշխարհում՝ 168.am Գեղամ Մանուկյանից հետաքրքրվեց՝ արդյոք ՀՅԴ-ն հրավիրվա՞ծ է մասնակցելու այս ֆորումին։

Ի պատասխան հարցին՝ Գեղամ Մանուկյանը նշեց.

«Ոչ Հայ Հեղափոխական դաշնակցությունը, ոչ Հայ դատի կենտրոնական խորհուրդը չեն հրավիրվել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումին մասնակցելու համար»։

Տեսանյութեր

Լրահոս