Բաժիններ՝

Մշակածն անվավեր են համարում ու Երևանի նոր գլխավոր հատակագի՞ծ են մշակում. Մարիամ Խաչատրյան

Քաղաքապետարանը ներկայացրել է Երևան քաղաքի զարգացման 2023 թվականի ծրագրի նախագիծը: Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի նախագծում նշված է, որ Երևան քաղաքի քաղաքաշինական զարգացմանն ուղղված ծրագրերն իրականացվել են Երևանի 2005-2020թթ. գլխավոր հատակագծում ամրագրված հիմնական դրույթների համաձայն:

«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նախ ասաց. «Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 13-ի N623-Ա «Երևան քաղաքի գլխավոր հատակագծի նախագծի մշակման նախագծային առաջադրանքը հաստատելու մասին» որոշմամբ հաստատվել է նախագծային առաջադրանքը՝ ուժը կորցրած համարելով Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 22-ի «Երևանի գլխավոր հատակագծի մինչև 2030 թվականը զարգացման ճշգրտման նախագծի մշակման քաղաքաշինական առաջադրանքը հաստատելու մասին» N 303-Ա որոշումը: Այսինքն, եթե նոր փաստաթուղթ է մշակել տալիս, բա հինը, որ լրացումներ են արել, այդ փաստաթուղթն ի՞նչ է լինելու:  Հիմա մշակածն անվավեր են համարում, նոր գլխավոր հատակագի՞ծ են մշակում»,- ասաց դոկտոր Խաչատրյանը, ապա ներկայացրեց մեկ այլ խնդրահարույց հանգամանք՝ համայնքների զարգացման հատվածը:

«Անհամաչափ են զարգանում: Վարչական շրջաններ կան, որ մշակույթին են ուշադրություն դարձնում, օրինակ,  Մալաթիա-Սեբաստիան, Դավթաշենը կարծես թե սպորտով է զբաղվում: Չկա նաև թաղապետարան-քաղաքապետարան կապը:

Եթե այս ամենը քաղաքապետարանն է անելու, բա թաղապետարանի ծրագրերն ո՞ւր են: Հետաքրքիր է նաև քույր քաղաքների համագործակցության մասը. գրված է. «Երևանի հանրաճանաչելիության բարձրացման, օտարերկրյա ներդրումների ներգրավման, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանը աջակցելու նպատակով, մայրաքաղաքի գործընկերային հարաբերությունների ընդլայնում՝ համագործակցության համաձայնագրերի կնքում, թարմացում, առկա համաձայնագրերի շրջանակում կապերի ակտիվացում, Երևանի՝ իբրև մշակութային խոշոր կենտրոնի ներկայացում: Այսինքն, ուրիշ կերպ քույր քաղաքը չի կարող օգուտ բերել: Երբ ֆինանսավորման հարց կա, այդ դեպքում քույր քաղա՞ք են»,- նշեց Մարիամ Խաչատրյանը:

Կարդացեք նաև

Նրա համար հասկանալի չէ նաև ֆինանսավորման բացակայությունը, ավելին, ինչ գրված է նախագծում՝ դա կառավարում է, քաղաքաշինություն չէ:

«Գրված է, որ, օրինակ, Կենտրոնում պետք է ասֆալտապատում իրականացվի: Սա հասկացանք, բայց ո՞վ է ֆինանսավորում: Խոսում են փողոցների բեռնաթափման մասին, սակայն չկա, թե ո՞ր փողոցի մասին է: Ուղղակի գրված է՝ ճանապարհափողոցային ցանցի բարելավում՝ կենտրոնի բեռնաթափում, կենտրոնի ճանապարհափողոցային ցանցի բարելավում, Երևանը շրջանցող մայրուղային ճանապարհների կազմակերպում, այնինչ պետք է գրեն, թե քանի՞ փողոցի մասին է խոսքը, ի՞նչ տրանսպորտ են անցկացնում»,- ընդգծեց քաղաքաշինության դոկտորը:

Տեսանյութեր

Լրահոս