«Դուխ ունե՞ս»՝ հրապարակի՛ր 44-օրյա պատերազմի հերոսների անունները
«Հակամարտության պատմության այս տարիների ընթացքում հազարավոր զոհեր ենք ունեցել երկու կողմից, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի»․ Աննա Հակոբյանն այս դավադիր և հակաազգային բանաձևը տվել էր պատերազմից դեռևս տարիուկես առաջ։ Հետո արդեն պիտի գար 44-օրյա պատերազմի զոհերի ընտանիքներ փնտրել-գտնելու, նրանց այցելելու և լուսանկարվելու փուլը։ Դե, իրենց օրոք սկսված պատերազմի զոհերը հո հանուն ոչնչի՞ չէին, թեև Աննա Հակոբյանի ամուսնու խոստովանությամբ՝ կարող էին և չլինել։
Պատերազմի ավարտից՝ ավելի քան երկու տարի, իսկ սեպտեմբերյան հարձակումից երեք ամիս անց հրապարակված չէ մեր զոհերի ամբողջական անվանացանկը։ Մենք նույնիսկ մեր զոհերի վերջնական թիվը չգիտենք։ Այդ մասին մոտավոր պատկերացում կարելի է կազմել՝ նկատի ունենալով ոչ միայն Եռաբլուրի և Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցի հազարավոր շիրիմները, այլև Հայաստանի ցանկացած, անգամ ամենափոքր գյուղի գերեզմանոցում թարմ շիրմաթմբերը եռագույն դրոշի տակ։ Մինչդեռ պատերազմի օրերին ռազմական դրության կարգավորումներով իշխանությունը լրատվամիջոցներին արգելել էր լուսաբանել զոհերի հոգեհանգիստները և հուղարկավորությունները, զրուցել նրանց հարազատների հետ, արգելված էր անգամ ներկայացնել զոհերի սխրանքների մանրամասները։
Մանրամասները՝ տեսանյութում