«Լուրջ բան չկա, մուտքագրողը հոգնած է եղել՝ մկնիկը վերև-ներքև է արել». Գևորգ Պապոյանը՝ ՔՊ կեղծված ընտրությունների մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի խոսքով՝ հոկտեմբերի 29-ին ՔՊ համագումարի ժամանակ վարչության անդմաների ընտրության ժամանակ արտառոց որևէ բան չի եղել, այլ սովորական վերահաշվարկ են արել։

«Կարծում եմ՝ նորմալ է, որ ինչ-որ մեկի ձայնը 2-ով ավելացավ, մյուսինը՝ նվազեց, առանձնապես ոչինչ չի եղել, որքան հիշում եմ՝ 1024 պատվիրակ մասնակցել է քվեարկությանը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգ Պապոյանը։

Դիտարկմանն ի պատասխան, թե ՔՊ-ին մեղադրում են այդ ընտրության արդյունքները կեղծելու մեջ, Գևորգ Պապոյանն ասաց, որ «նման բան չի կարող լինել»՝ միաժամանակ ընդգծելով, թե չգիտեն, ով էր կասկածել ընտրությունների արդյունքների հարցում, ինչի հիման վրա ձայների վերահաշվարկ տեղի ունեցավ։

«Հիմա չեմ բացառում, որ մարդը մի հատ վերև, մի հատ ներքև է կարդացել, կամ մուտագրողը հոգնած է եղել, մկնիկը մի հատ վերև, մի հատ ներքև է արել, կարծում եմ՝ նման սխալներ են տեղի ունեցել։ Վերահաշվարկը շատ ավելի մեծ թվով մարդկանցով է տեղի ունեցել, ինքս ներկա եմ եղել վերահաշվարկին՝ որպես դիտորդ, վերահաշվարկը դրա համար է, որ մարդու սխալի հնարավորությունն ուղղվի»,- նշեց Գևորգ Պապոյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս