««Վեհարանը՝ վեհի» նախաձեռնությունը, որի միջնաժամկետ նպատակը Մայր Աթոռը Կտրիճ Ներսիսյանից ազատելն է, առաջին հերթին՝ հոգևոր, ապաքաղաքական հարց է, և այդ հարցը կուսակցական, քաղաքական միջավայրում քննարկելու մեծ պատեհություն չկա, բայց այդ թեման ունի պետական անվտանգության հետ կապված հայեցակարգային նրբությունները, որը հոգևոր օրակարգի հետ և՛ առնչվում է, և՛ չի առնչվում»:
Նիկոլ Փաշինյանն այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի ժամանակ կրկին անդրադարձավ Առաքելական եկեղեցուն՝ ասելով, թե ցավ է, երբ եկեղեցու բարձրագույն սպասավորները գտնվում են բանտում։
Նիկոլ Փաշինյանն այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարին գնացել էր իր կողմից հռչակած «պողպատե մանդատով»՝ չագուճով։ Քմծիծաղը դեմքին՝ նա, ցույց տալով չագուճը, հայտարարեց, թե «պողպատե մանդատը» ձեռքին է և կյանքի է կոչում ժողովրդին տված պատգամն ու հանձնարարականը։
«Մենք նախընտրական պայքարի մեջ մտանք ստանդարտ ռազմահայրենասիրական նախընտրական ծրագրով, բայց նախընտրական քարոզարշավի ընթացքում լսեցինք ժողովրդի խոսնակներին՝ գերդաստանների մայրերին, հենց նրանց շնորհիվ հաղթեցինք 2021 թվականի ընտրություններում»:
ՔՊ հոգևոր ու քաղաքական առաջնորդն այս մասին մեծ հուզմունք ցուցադրելով, գեղագիտական տարբեր ելևէջներով պատմեց ՔՊ համագումարում։
Հոկտեմբերի 29-ից հետո մամուլում տարբեր հրապարակումներ եղան, որ ՔՊ համագումարում կուսակցության վարչության ընտրություններն անցել են խախտումներով, որից հետո մի քանի ՔՊ-ականներ պահանջել էին իրականացնել վերահաշվարկ։ Ըստ մամուլի հրապարակումների՝ քվեարկության ամբողջ կուրացիան ապահովել է ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը, ում նկատմամբ կուսակցության ներսում ստեղծվել է լարվածություն։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի խոսքով՝ հոկտեմբերի 29-ին ՔՊ համագումարի ժամանակ վարչության անդմաների ընտրության ժամանակ արտառոց որևէ բան չի եղել, այլ սովորական վերահաշվարկ են արել։
Լավ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանը նաև ասեր, թե ինչպիսի ռեկորդային տեմպերով է ավելացրել պետական պարտքը. 4 տարում շուրջ 3,3 մլրդ դոլարով։ Նման կարճ ժամանակահատվածում նախկինում երբևէ պարտքի այսպիսի աճ չենք ունեցել։
Նիկոլ Փաշինյանը նաև թվարկեց, թե կանայք ինչ պաշտոններ են զբաեցնում, օրինակ, Գլխավոր դատախազը և նրա տեղակալը, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը կանայք են, Վճռաբեկ դատարանի նախագահը կին է, ՄԻՊ-ը՝ կին է։ Այս ամենը Նիկոլ Փաշինյանը որակեց՝ որպես պատմական աննախադեպ փաստեր, նշելով, թե որպես օրինակներ մատնանշեց այդ պաշտոնները, քանի որ դրանք ապաքաղաքական պաշտոններ են։