Ամերիկյան բանակը 30 տարին մեկ անգամ բարեփոխում և վերակազմավորում է իր կառուցվածքը և վերանայում մարտավարությունը։ Ծրագրեր են կազմվում նաև, թե ինչի վրա պետք է հատուկ ուշադրություն դարձնել ապագայում։
Հանրագումարում, բոլոր այս գործոնների համալիր ազդեցությունը հանգեցնելու է քաղաքացիական, նաև քաղաքական կյանքի հարաբերականորեն բնականոն ռիթմի խաթարմանը՝ այդպիսով բացառելով ակտիվ քաղաքացիների հնարավար ներգրավվածությունը որևէ քաղաքական գործընթացի, այդ թվում՝ հակաիշխանական ձևաչափերի։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Վրացական մանգանի առևտրային Steel International Trading Company ընկերությունը հրապարակել է 2021 թվականի ֆինանսական հաշվետվությունը, որից պարզ է դառնում, որ վերջին մեկ տարվա ընթացքում ընկերությունն իր եկամուտն ավելացրել է 546 մլն լարիով՝ հասցնելով 710 մլն լարիի։
2018 թվականին գիտնականները դիտել են, թե ինչպես է սև խոռոչը պոկվում և կուլ տալիս մի փոքրիկ աստղ մի գալակտիկայում, որը գտնվում է Երկրից 665 միլիոն լուսատարի հեռավորության վրա:
Բնական գազն առավել տարածված վառելիքն է, որը Միացյալ Նահանգներում օգտագործվում է էլեկտրաէներգիայի մշակման համար»,-նշում է գերատեսչությունը:
ՀՀ Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բավականին հուզիչ էին և Փաշինյանի, և Միրզոյանի ելույթները Աստանայում։ Մանավանդ հայ գերիների ու անհետ կորածների մասով (ի դեպ, քանի որ «գերիները» մեր հողում են եղել, ուրեմն գործ ունենք ավելի շուտ մարդկանց առևանգման կամ հափշտակման հետ)։
«Այն, ինչ տեղի ունեցավ օգոստոսին, երբ գրեթե բոլոր ընդդիմադիր տղամարդկանց հավաքեցին և տարան եռամսյա հավաքների, և մենք գրեթե ամեն օր լուրեր էինք ստանում, որ մարդ է զոհվել կամ հանկարծամահ եղել: Այսինքն՝ ոչ թե անվտանգային խնդիրներ են լուծում, այլ կոնկրետ իրենց իշխանությունը պահելու խնդիրն են լուծում՝ «վտանգավոր» էլեմենտներին մեկուսացնում են սարերում: Նրանք այնպիսի մարդկանց են զորակոչել, որոնք շատ ակտիվ ընդդիմադիր գործիչներ են, բայց ունեն լուրջ առողջական խնդիրներ»:
Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Այս որոշումը վերաբերում է բոլոր կանանց՝ անկախ ընտանեկան կարգավիճակից, երեխաների առկայությունից կամ անձնական այլ հանգամանքներից։
Դատելով անվտանգության այն աննախադեպ միջոցառումներից, որ իրականացվում են իշխանական տարբեր մակարդակներում, իշխանությունների վախերը հասել են աննախադեպ մակարդակի: Թե ինչո՞վ է դա պայմանավորված, կամ միգուցե գալիքին են նախապատրաստվում, դժվար է ասել: Փաստ է, որ իշխանության բոլոր օղակներում բոլոր ոլորտների դերակատարները բավականին զգուշավոր են դարձել:
Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքում պայթյուն է տեղի ունեցել. փլատակների տակ կան աշխատողներ: Այս մասին հայտնում է CNN Turk-ը։
72 տարեկան հասակում մահացել է Հարի Փոթերի մասին կինոշարքում Հագրիդին մարմնավորած դերասան Ռոբի Քոլթրեյնը:
«Անշարժ գույքի շուկայում այս տարվա ընթացքում տեղի են ունեցել էական փոփոխություններ: Բազմաբնակարան շենքերում այս տարվա սկզբին եղել է 462,129 բնակարան, որից հունվար ամսին չբնակեցված է եղել 70,827 (15.32%), իսկ արդեն օգոստոսին՝ 62,066 (13.43%)»։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Աստանայում այսօր հանդիպեցին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը: Քննարկման առանցքում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
Ռուսաստանում մասնակի զորահավաքի հայտարարությունից հետո ՌԴ-ի բազմաթիվ քաղաքացիներ մեկնել են հարևան երկրներ, սակայն նրանցից շատերը չեն պատրաստվում այնտեղ մնալ և ծրագրում են տեղափոխվել Եվրոպա։ Եվրոպական երկրներում երկարատև մնալու համար նրանք պետք է կացության թույլտվություն ստանան։
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն անդրադարձել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և սթափության կոչ արել: «Աշխարհաքաղաքական հարափոփոխ այս օրերին բոլորիս մտածումները և անհանգստությունները բնականորեն կենտրոնացած են աշխարհի ալեկոծ ծովում նավարկող մի փոքր նավի և նրա մակույկի վրա։ Հայաստան և Արցախ՝ ահա այդ նավը և նրա փրկության մակույկը»,- նշել է նա։
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը վստահեցնում է՝ Հայաստանի համար ռազմականացումը խիստ անհրաժեշտ է և անխուսափելի, քանզի շրջապատված ենք թշնամական օղակով, ուստի, եթե նախկինում կարող էինք մտածել, որ այդ օղակից մեզ կարող է պաշտպանել նաև մեր դաշնակից Ռուսաստանը, ապա հիմա այդպես մտածելու իրավունք պարզապես չունենք, որովհետև մեր դաշնակիցն ինքն է ներքաշված հյուծիչ պատերազմի մեջ, որում ներդրել է […]
«Աշխատանք չկա, բան չկա, սոված-ծարավ ժողովուրդ ենք, ի՞նչ ասենք։ Գնացել եմ սրտից բաց օպերացիա եմ եղել, բաց թոշակս կտրել են, էսօր ընկած ման եմ գալիս, ոչ մի տեղից ոչ մի օգնություն, ոչ մի բան, էտ ա, կմեռնենք՝ կմեռնենք, կապրենք՝ կապրենք։ Հիվանդ մարդ եմ, ինչո՞վ զբաղվեմ, գնացել 200.000 ծախսել, կամիսիա եմ անցել, հիմա էլ ասում են՝ դու քո բժշկի մոտ մի գնա, ուրիշ բժշկի մոտ գնա, թուղթ բեր, որ քեզ թոշակ տանք, կհասնի՝ կտանք, չի հասնի՝ չենք տա։ Ես էլ զզվել եմ, բրախել»։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կարող են հանդիպում անցկացնել Չեռնոգորիայում։ Չեռնոգորիայի վարչապետ Դրիտան Աբազովիչի նման առաջարկը հրապարակել է Tse-de-em պորտալը։
Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 11-ին Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են 21-ամյա Խաչիկ Ա.-ին:
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կտրուկ արդիականացումը ժամանակի պահանջն է: Դա նաև թելադրված է՝ ինչպես այսօրվա, այնպես էլ՝ ապագայի մարտահրավերներով: Ես այսօր խնդիր եմ դնում մշակել բանակի արդիականացման նոր յոթնամյա ծրագիր՝ 2018-2025 թվականների համար: Այդ ծրագիրը պետք է իրականություն դարձնենք համատեղ ուժերով՝ ես՝ որպես գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարարը, զինված ուժերի հրամանատարական կազմը, մեր զինվորները և ողջ հասարակությունը»,- ասել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը
ԵՄ սահմանային Frontex գործակալությունը հայտնում է, որ տարեսկզբից անօրեն ներգաղթյալների ժամանումները Եվրամիություն կազմել են 228,240 հոգի, ինչը ամենաբարձր թիվն է 2016 թվականից ի վեր և 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 70%-ով։
Al-Monitor-ի փոխանցմամբ՝ Էրդողանն իր հերթին Փաշինյանից պահանջել է հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և բացել «Զանգեզուրի միջանցքը»։
Իտալիայում մեկնարկել է Հռոմի 17-րդ կինոփառատոնը:
Նա նաև նշել է, որ զինվորները գերի էին ընկել և վայր դրել զենքերը և նրանց գերեվարողները պարտավոր էին նրանց մարդասիրաբար վերաբերվել, փոխարենը, ակնհայտորեն ադրբեջանական ուժերը սառնասրտորեն գնդակահարել են նրանց։ Նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Այս տարվա ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ՃՈ սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանի կողմից մահվան ելքով վրաերթի ենթարկված հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատախազին. մինչ այդ, բնականաբար, հայտարարվել է նախաքննության ավարտ ու դրանց արդյունքները ծանոթանալու համար ներկայացվել են նաև տուժող կողմին:
Նրանից վերցվել է պարտավորագիր՝ հոկտեմբերի 18-ին Սյունիքի մարզային ընդհանուր իրավասության դատարան ներկայանալու վերաբերյալ:
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով նա տնօրեն է նշանակվել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում:
«Հայկական և ադրբեջանական պատվիրակությունների վարման կարգի վերաբերյալ ելույթներից հետո ես, բնականաբար, շարունակեցի ելույթս»,– գրում է Հայկ Մամիջանյանը՝ տեղեկացնելով, որ թուրք նախագահողի պահվածքի վերաբերյալ նամակ է գրելու ԵԽԽՎ նախագահությանը: