Անգլիայում բնակվող սևամորթ կինը դատի է տվել գործընկերներին, որոնք հրաժարվել են իր հետ նույն վերելակը նստել. կինը վստահ է, որ դարձել է ռասիզմի զոհ։
Արտադրական համալիրը կմիավորի ինչպես լայն շրջանակի Hyundai, Genesis եւ Kia էլեկտրամոբիլների թողարկման գործառնություններ
«Ռոսավիացիա»-ն մինչեւ նոյեմբերի 3-ը երկարացրել Է թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում:
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերի, Արարատի մարզի Ավշար գյուղի, Դիլիջանի և Սպիտակի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի։
Հոկտեմբերի 29-ին և 30-ին ճարտարապետների միության դահլիճում երկրորդ և վերջին անգամ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել Վահրամ Սահակյանի «Պատվախաղ» ներկայացումը, որը ներառում է նաև 30 րոպեանոց ֆիլմի ցուցադրություն:
Արդեն հայտնի է, որ միության նախագահի պաշտոնում իրենց թեկնածությունն են առաջադրել Կոմպոզիտորների միության ներկայիս նախագահ Արամ Սաթյանը, միության փոխնախագահ Ավետիս Բերբերյանը և Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոռեկտոր, կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանը։
Երեկ Եվրամիությունը վերջապես հաստատել է սմարթֆոնների լիցքավորման միակ միակցիչը։ Apple-ն անմիջապես արձագանքել է նոր կանոններին։ Այս մասին հայտնում է The Verge-ը։
Իրանի Շիրազ քաղաքում գտնվող Շահ Չերահի դամբարանի մոտ հրաձգության հետևանքով վիրավորում ստացած անձանց թիվը հասել է 40-ի, նախնական տվյալներով զոհվել առնվազն 13 մարդ: Այս մասին հայտնում է gazeta կայքը՝ հղում տալով Tasnim գործակալությանը։
Բալթյան երկրների և Ֆինլանդիայի էներգացանցերի կարգավորիչները որոշել են հետաձգել բնական գազի տարածաշրջանային շուկաների միավորումը մինչև 2024 թվականի հոկտեմբեր: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը ՝ հղում անելով Լիտվայի Էներգետիկայի կարգավորման պետական խորհուրդին։
Մեր հասարակության եթե ոչ մեծ, ապա պատկառելի հատվածը բոլոր երևույթները, դեպքերն ու իրադարձությունները գնահատում է առավելապես անհատական շահի պրիզմայով։ Որևէ երևույթի/իրադարձության նկատմամբ վերաբերմունքն էլ արտահայտվում է ըստ այնմ, թե որքանով է դա նպաստում/խոչընդոտում սեփական, անհատական շահի բավարարմանը։ Այս կաղապարը միանգամից չի ներդրվել հանրային գիտակցության մեջ, դա տարիների, գուցե տասնամյակների թաքնված քարոզչության, հոգեբանական ազդեցության հետևանքն է, որը պարզապես այսօր, այս գոյաբանական օրերին արտահայտվում է շատ ավելի սուր կերպով, քան կլիներ հարաբերականորեն ավելի հանգիստ պայմաններում։
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը:Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարբեր խմբեր, անհատներ սկսեցին քայլեր ձեռնարկել սահմանների, սահմանամերձ դարձած բնակավայրերի անվտանգությունն ապահովելու համար։ Դրանցից մեկը «Գմբեթ» նախաձեռնությունն է, որի գլխավոր նպատակը սահմանամերձ գյուղերի ելքերն ու մուտքերն անառիկ դարձնելն է։ Մոտավորապես մեկ տարի նախաձեռնության հեղինակները գաղտնի են աշխատել նախագծի վրա, սակայն հասկանալով, որ այն կյանքի կոչելու համար անհրաժեշտ է նաև մարդկանց աջակցությունը, սկսեցին դրա վերաբերյալ բարձրաձայնել։ Այն հիմնականում նախատեսված է պաշտպանական համակարգի երկրորդ գծի համար և տեղադրվում է դիրքերից հետո՝ սահմանամերձ բնակավայրերի ու դիրքերի ճիշտ մեջտեղում։
Հոկտեմբերի 22-ին Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումների կատարելու մասին նախագիծը:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության անդամներին: Կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելությունը գլխավորում էր ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկը։
Աշտարակի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները շարունակում են համատեղ արդյունավետ միջոցառումները ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի ուղղությամբ։
Ընկերության կոմերցիոն տնօրեն Անա Միրիանաշվիլին ասել է, որ ներմուծող ընկերության ստեղծումը մեծացրել է «Չելթի գինեգործություն» ընկերության վստահությունը, քանի որ սպառողի համար մեծ հարմարություն է արտադրողից ապրանք գնելը։
Որքան էլ Հայաստանի այս իշխանությունը մատ թափ տա ու պահանջի, որ Հայաստանի սուվերեն տարածքներն օկուպացրած ադրբեջանական զորքը դուրս գա մեր երկրից, միևնույն է, փաստ է՝ այդ նույն իշխանությունն է թշնամու զինվորներին բերել ու մտցրել Հայաստանի Հանրապետության տարածք, հետևապես, թող դուդուկը չմիացնի ու մեղադրի բոլորին՝ իրենից բացի։
ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Իրանի 14 պաշտոնյաների և երեք կազմակերպությունների դեմ, որոնք, ըստ Վաշինգտոնի, պատասխանատու են երկրում բողոքի ցույցերը ճնշելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հայտարարությանը:
2022 թվականի սեպտեմբերի 13-ին թշնամու սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող, 36-ամյա Լյովա Սահակյանը։
Զինված անձինք կրակ են բացել Իրանի Շիրազ քաղաքում գտնվող Շահ Չերահի դամբարանի մոտ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն ինը մարդ, ևս տասը մարդ տուժել է ։ Այս մասին հայտնում է gazeta կայքը՝ հղում տալով ISNA գործակալությունը:
Խմբակցությունն այսօր իր ամբողջական կազմով չի գտնվել դահլիճում՝ պայմանավորված պատգամավորներից 2-ի գործուղումներով․ Թագուհի Թովմասյանը «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի շրջանակներում գտնվում է Օտտավայում, իսկ ես՝ Բրյուսելում՝ կուսակցական դիվանագիտության խողովակներն ու կապերը ծառայեցնելու ի շահ Հայաստանի և Արցախի։
Մենք այսօր գտնվում ենք պատմական ծանր և խիստ պատասխանատու շրջանում։ Իրավիճակի ծայրահեղ վտանգավորությունը ստիպում է խոսել բաց՝ առանց որևէ պայմանականությունների ու տողատակերի։
Հոկտեմբերի 23-ին «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի մուտքի մոտ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի 26-ամյա մի բնակչի դրամապանակից գողացել էին փող։
«Ամերիա Բիզնես» թվային հարթակ. նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով մամուլի ասուլիս՝ ՈւՂԻՂ
Երեկ ՀՀ Արդարադատության նախարարությունը (ԱՆ) հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ «Արմավիր» ՔԿՀ-ի պետի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ: Հաղորդագրության վերջում էլ հավելել էին, որ ՀՀ Արդարադատության նախարարությունը հետևողական է լինելու նմանատիպ դեպքերի բացահայտման ու կանխարգելման հարցում:
Ստամբուլում ձերբակալվել է «Թուրք բժիշկների միության» ղեկավար պրոֆեսոր Շեբնեմ Քորուր Ֆինջանջըն: Անկարայի գլխավոր դատախազության կողմից սկսված հետաքննության շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» համար։
Դիտորդական առաքելությունը թույլ կտա թուլացնել լարվածությունը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը։
Ծրագրի շրջանակում այս տարի Հայաստանում հյուրընկալվել է 22 ստարտափ Կանադայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Տոգոյից, Կիպրոսից, Գերմանիայից, Ավստրիայից։
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքայն իր էջում գրում է։
Ռուսաստանում չի սպասվում քովիդով հիվանդացության կտրուկ աճ եւ չի պլանավորվում սահմանափակումներ մտցնել, հայտնել Է Պոպովան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: