Հետախուզման մեջ գտնվող 22-ամյա Գևորգ Ն.-ն հայտնաբերվել է Երևանում
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները հոկտեմբերի 13-ին Երևան քաղաքի Մոլդովական փողոցում հայտնաբերել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում) 2-րդ մասի մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար հետախուզվող 22-ամյա Գևորգ Ն.-ին:
Նրանից վերցվել է պարտավորագիր՝ հոկտեմբերի 18-ին Սյունիքի մարզային ընդհանուր իրավասության դատարան ներկայանալու վերաբերյալ: