Չինաստանը դարձել է երրորդ երկիրը, որը Լուսնի վրա նոր հանքանյութ է հայտնաբերել։ Այն պարունակում է քիմիական տարր, որը կարող է վառելիք դառնալ նոր տեսակի միջուկային ռեակտորի համար։
Խափանման միջոցը՝ կալանք:
Պարգևատրվել է Կարմիր աստղի 3, «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի, «Պատվո նշան», Հայրենիքին ծառայության համար 3-րդ աստիճանի շքանշաններով։
Ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Սիսավան գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Ռուս-ուկրաինական պատերազմից հետո Թուրքիայում կտրուկ աճել է ռուսական կապիտալով հիմնվող ընկերությունների թիվը: 2022-ի հունվար-օգոստոս ժամանակահտվածի տվյալներով Թուրքիայում հիմնվել է ռուսական կապիտալով 729 ընկերություն: Այս ցուցանիշով ՌԴ-ն 2-րդ տեղում է Իրանից (874 ընկերություն) հետո: Համեմատության համար 2021-ին Թուրքիայում ռուսական կապիտալով հիմնված ընկերությունների թիվը եղել է 177, իսկ 2020-ին՝ 115:
Այս համատեքստում կրկին հարցեր են ծագում, թե ինչու է Հայաստանը գնում հնդկականը (համաձայն հայտարարության), սակայն ոչ՝ իրանականը: Ու նաև այս հարցերի շրջանակը ավելի է խորանում, երբ պարզվում է, որ 2023 թվականի պետական բյուջեի նախագծում ռազմական ծախսերի թիվը գրեթե նույնն է ինչ այս տարի՝ 2022-ին:
«Մի երկու օր առաջ եմ եղել Սոթքի տարածաշրջանում, իհարկե, վտանգը կա: Խոշոր ֆերմերներն աշխատուժի խնդիր, բայց որ ասեմ՝ մի արտակարգ բերք ունենք, դա էլ այդպես չէ: Նախորդ տարի կարտոֆիլի բերքն ավելի բարվոք էր, հեկտարից մոտ 40 տոննա բերքի մասին էր խոսվում, այս տարի իմ ֆերմերները 30 տոննա բերք են ստանում հեկտարից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ ընդգծելով, որ մյուս ֆերմերներից շատերն անորակ սերմացուի պատճառով մեկ հեկտարից 10-12 տոննա բերք են ստացել:
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի վրա ագրեսիվ հարձակման ժամանակ նահատակվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Կարեն Կարապետյանը։ Նրան մոտ մեկ ամիս փնտրել են անհետ կորածների մեջ՝ հույս ունենալով, որ ողջ է։
Apple-ը, Microsoft-ը և Alphabet-ը (հոլդինգը, որը ներառում է Google-ը) աշխարհի երեք խոշոր ՏՏ կորպորացիաներն են՝ տրիլիոն դոլար կապիտալիզացիայով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
168.am-ի տեղեկություններով` Բարձրագույն դատական խորհրդում դատավոր Արուսյակ Ալեքսանյանի վերաբերյալ դատախազության` ժամեր շարունակ ընթացող միջնորդությունների քննությունն ավարտվել է։ ԲԴԽ-ն բավարարել է դատախազության միջնորդությունները Արուսյակ Ալեքսանյանի քրեական հետապնդում սկսելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն տալու մասով։
Այս տրամվայը հատուկ «խելացի» կանգառների կարիք ունի։ Դրանք նույնպես պատկերված են լուսանկարում։
Ռուսաստանի Դաշնության Եյսկ քաղաքում ռազմական ինքնաթիռ է կործանվել: Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու շտապօգնության մեքենաները: Այս մասին «ՏԱՍՍ» գործակալությանը հայտնել են ականատեսները:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Արտաքին գործերի նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանն է:
Եվրոպական միությունը կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին, երբ դրանց համար նոր նպատակներ սահմանի: Պատժամիջոցների վերաբերյալ աշխատանքները շարունակվում են:
Ինձ հուզում է ՔՊ ընտրած 680 հազար հայ մարդկանց վզին ՔՊ-ի կողմից դրվելիք «երկիրը հանձնողների» պիտակավորումը, որն անխուսափելի է դառնում:
«Առաջիկայում նախատեսվում է արդիականացնել և հիմնանորոգել թվով 2 շարժակազմ, որն արդեն կթեթևացնի ուղևորափոխադրումը: Ընդհանուր առմամբ ունենք 45 վագոն, շահագործվում է 29-ը: Հիմնանորոգման և արդիականացման աշխատանքներից հետո հնարավոր կլինի օրվա գերծանրաբեռնված ժամերին երթուղի դուրս բերել առավել տարողունակ գնացքներ»,- նշեց նա:
Ս․թ․ հոկտեմբերի 28-31-ը Երևանում անցկացվելու է Համաշխարհային հայկական գագաթնաժողովը՝ Հայաստան-Սփյուռք կապերի զարգացմանը, համահայկական նշանակության խնդիրների համատեղ լուծման մեխանիզմների մշակմանը, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման ռազմավարության ուղենիշների սահմանմանը:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
ԵՄ նախագահ Շառլ Միշելն էլ ողջունել է առաքելության օպերատիվությունն ու նշել, որ այն կարող է ամրապնդել վստահությունը, (Հայաստանի և Ադրբեջանի միջև) և ԵՄ-ին հնարավորություն տալ առավել աջակցել սահմանային հանձնաժողովներին, որոնք շուտով կհանդիպեն Բրյուսելում:
«Մոլագար պետք է լինել, որ 44-օրյա պատերազմից ու Ադրբեջանում հայի նկատմամբ ամեն օր գեներացվող ատելությունից հետո դեռ համարձակվել խոսել խաղաղության մասին. մոլագարություն է, որովհետև հայատյացությունն ու պատերազմն Ալիևի համար ամենացանկալի միջոցն են սեփական իշխանությունն ամրապնդելու և միլիարդավոր գումարներ յուրացնելու համար. հիշեք՝ պատերազմը նաև էկոնոմիկա է»,- ասաց Դեմոյանը։
Շվեյցարացի պատգամավորները կարեւորել են տեղի ունեցածը սեփական աչքերով տեսնելն ու այդ ամենի մասին տեղեկատվությունը գործընկերներին փոխանցելը:
«Եթե նախկինում աշխատում էինք գիշերը 02:00-ից մինչև 05:00-ն, ապա հիմա ժամերը փոխվել են՝ դառնալով 24:00-08:00-ն, դրա համար շատերն այս գրաֆիկով աշխատել դժվարանում են ու դուրս են գալիս»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մաքրուհիներից մեկը՝ հավելելով, որ սա հանգեցնում է նրան, որ մնում են 5-6 հոգի, ու մեկ փողոցի փոխարեն՝ մեկ հոգուն հնարավոր է բաժին հասնի 3-4 փողոց:
Հոկտեմբերի 18-ից 19-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով. տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիայից»։
ԺԳՀ-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան քսան անդամից բաղկացած երկկուսակցական հանձնախումբ է, որն ուղղակիորեն աշխատում է աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների հետ՝ աջակցելու արդյունավետ, անկախ և ընկալունակ օրենսդիր ինստիտուտների զարգացմանը։ Հանձնախումբը Հայաստանի Ազգային ժողովի հետ պաշտոնական գործընկերություն է հաստատել 2020թ.։
Հոկտեմբերի 15-ին, ժամը 00.35-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կրծքագոտկային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի 26-ամյա մի բնակիչ:
Սիյարոտոն շեշտել է, որ Հունգարիան առաքելության իրականացման ոչ մի ծախս չի հոգա: Նա հավելել է, որ իրենց խնդիրը հունգարացի ժողովրդի անվտանգությունն ապահովելն է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Մ․ Մ․-ն (ծնված 1960 թ․) հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի ԲԿ, իսկ ուղևոր Դ․ Մ․-ն (ծնված 1992 թ.)՝ Վաղարշապատ քաղաքի ԲԿ: Բժիշկները Դ. Մ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ վարորդինը՝ ծայրահեղ ծանր, այնուհետև գրանցվել է վերջիններիս մահը։
168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ թեպետ Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն հանդիպել, սակայն մեծ սպասելիքներ չունեն։
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության արագ տեղակայումը. այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԽ նախագահ Շառլ Միշելը։