Ի՞նչ է խնդրել Փաշինյանը Էրդողանից և ինչ է Էրդողանը պահանջել Փաշինյանից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ խնդիրներ չի տեսնում Զանգեզուրի միջանցքի բացման հարցում։ Նրա խոսքով, այս թեման քննարկվել է թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Al-Monitor պորտալը մանրամասներ է հաղորդել Պրահայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին։
Ըստ աղբյուրի, Փաշինյանը Էրդողանից աջակցություն է խնդրել հայ ռազմագերիների ազատ արձակման և սահմանների գծանշման հարցում։
Al-Monitor-ի փոխանցմամբ՝ Էրդողանն իր հերթին Փաշինյանից պահանջել է հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և բացել «Զանգեզուրի միջանցքը»։
Թարգմանությունը՝ «Փակագիծ» տելեգրամային ալիքի