Հոկտեմբերի 21-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը գոտկատեղի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 56-ամյա տղամարդու:
Մեզ չեն կարող չանհանգստացնել Անդրկովկասում թափ հավաքող տագնապալի միտումները, որտեղ Արևմուտքն ակնհայտորեն փորձում է տեղափոխել Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան․
Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան գագաթնաժողովը նախապատրաստվում է, Կրեմլը կհայտարարի անցկացման օրվա և վայրի մասին։
Վերջերս տեխնոլոգիական հսկան ներկայացրեց iPhone 14 շարքի սմարթֆոնները, սակայն ցանցում արդեն սկսել են հայտնվել iPhone 15-ի առաջիկա շարքի մասին հաղորդումները՝ բացահայտելով նոր սերնդի ֆլագմանների որոշ լուրջ փոփոխություններ:
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:
Քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանն այն կարծիքին է, որ Արևմուտքը գերակայություն է ստանում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, քանի որ Ռուսաստանը պասիվանալով Հարավային Կովկասում՝ թողել է ռազմավարական վակուում, որից Արևմուտքը փորձում է օգտվել:
Հոկտեմբերի 12-ին տեղեկություն տարածվեց, որ նախատեսվում է Բրյուսովի անվան համալսարանը միավորել Խաչատուր Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հետ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Օրեր առաջ՝ «Հրապարակի» հետ զրույցում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Քրիստիննե Գրիգորյանը նշել էր, որ որպես ՄԻՊ՝ ինքը պարտավոր է ստանձնել բոլոր խոցելի խմբերի, այդ թվում՝ ԼԳԲՏ անձանց պաշտպանությունը:
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 20:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստան կատարած այցի ժամանակ հայտարարել է Բաքվի, Երևանի և Թբիլիսիի միջեւ քաղաքական խորհրդակցությունների եռակողմ ձեւաչափի ակտիվացման պատրաստակամության մասին, հայտնում է Նովոստի Վրաստանը։
2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամու կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցավ 200-ից ավելի զոհ, նրանցից մեկն էլ ժամկետային զինծառայող, 19-ամյա Արեն Մալաքյանն էր։
Սաուդյան Արաբիայի օդային լուսանկարահանման Ot Sky ընկերության հրապարակած կադրերը ցույց են տալիս The Line-ի հայելապատ երկնաքերի շինարարության սկիզբը:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը վերը նշված օրենսդրական նախաձեռնությունը համարեց 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ընդունված, ապա չեղարկված ծանր վիրավորանքի հոդվածի դուստր օրենսդրական նախաձեռնություն, որի նպատակը մեկն է՝ հրապարակային կոչի անվան տակ լռեցնել իշխանության հասցեին հնչող քննադատությունը։ Ավելին՝ ոչ միայն լռեցնել, այլ նաև ընդդիմադիր հայացք ունեցողներին տանել կալանավորման՝ընդհուպ մինչև 15 տարով։
ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմական կապի ուղիները բաց են մնում, իսկ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը պատրաստ է մշտապես հաղորդակցվել ռուս գործընկերների հետ։
Electronic Arts-ը ներողություն է խնդրել Sims 5-ի շնորհանդեսին սևամորթների բացակայության համար։
Շմիգալը Բեռլինում մասնակցում է գերմանա-ուկրաինական տնտեսական հինգերորդ ֆորումին, իսկ հոկտեմբերի 25-ին Գերմանիայի մայրաքաղաքում տեղի կունենա Ուկրաինայի վերականգնման հարցերին վերաբորող միջազգային համաժողով:
Կատարվում է նախաքննություն։
ՀՀ հատուկ հանձնարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հետ ԱԺ-ում ունեցած իր հարցուպատասխանը, ընդ որում, տեսագրությունը «Հայկական ժամանակինն» էր՝ «Վիգեն Սարգսյանը դեմ է, որ բանակի գնումները բացառապես կատարվեն հայկական արտադրողից» վերտառությամբ, որտեղ, ի դեպ, մանիպուլյացիոն տարրեր կան:
Ամերիկացի և հնդիկ գիտնականները ներկայացրել են ռադիոակտիվ սպիտակուցի վրա հիմնված գել՝ դժվար հասանելի ուռուցքները ոչնչացնելու համար։ Հետազոտության արդյունքները, ըստ shantnews-ի՝ նկարագրված են Nature Biomedical Engineering-ում հայտնում է Lenta.ru-ն:
Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսները շարունակում են քոլեջի տնօրեն Անգին Արշակյանի հրաժարականի պահանջով գործադուլը: Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ուսումնական հաստատության դասախոսները, ուսանողներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացրել՝ փակելով Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ավտոճանապարհը՝ պահանջելով տնօրենի հրաժարականը։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվելու դիմում է գրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը:
Միացյալ ազգերի կազմակերպությունն այսօր աննախադեպ փորձությունների է ենթարկվում: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարության մեջ, որը նա արել է ՄԱԿ-ի օրվա առթիվ, որը նշվում է հոկտեմբերի 24-ին:
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 21-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է վերադարձել 36-ամյա Արթուր Մ.-ն։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խոստացել է ուսումնասիրել ադրբեջանցի գնդապետ Բաբեգ Սեմիդլիի ձայնագրությունը, որը փաստում է՝ ադրբեջանական զորքերն իրականում պատրաստ չեն եղել 44-օրյա պատերազմին, և, որ հայկական կողմը 30 տարիների ընթացքում կարողացել է ստեղծել պաշտպանական հզոր համակարգ, ձեռք բերել անհրաժեշտ սպառազինություն:
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է ընտրվել Ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը: Այս մասին հայտնել է Պահպանողական կուսակցության ղեկավար կոմիտեի նախագահ Գրեհեմ Բրեդին։
Հայաստանում 2023 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսվում է պաշտպանական բյուջեն ավելացնել 160 մլրդ դրամով, այսպիսով` այն կկազմի շուրջ 505 մլրդ դրամ: Պետբյուջեով նախանշված է նաև, որ դրամային արտահայտությամբ պետական պարտքը կնվազի:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 15.04-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 38-ամյա տղամարդը հայտնել էր, որ Վարդանանց փողոցում անհայտ անձը դանակի սպառնալիքով իրենից փող է պահանջել, ապա բռունցքով խփել է իր դեմքին և հափշտակել նոթատետրը, որի մեջ 180 000 դրամ կար:
MediaHub.am-ի տեղեկություններով՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը առաջիկայում պատրաստվում է հրաժարական տալ։
Ներմուծման անկումն ինն ամսվա ընթացքում 15-16 տոկոս է՝ ըստ արժեքի եւ ըստ քաշի: