Բաժիններ՝

Նինձա ռազմիկներ և ռոբոտներ․ ԱՄՆ-ը խոսել է ապագայի բանակի մասին

Ամերիկյան բանակը 30 տարին մեկ անգամ բարեփոխում և վերակազմավորում է իր կառուցվածքը և վերանայում մարտավարությունը։ Ծրագրեր են կազմվում նաև, թե ինչի վրա պետք է հատուկ ուշադրություն դարձնել ապագայում։

ԱՄՆ բանակը հրապարակել է իր ծրագիրը, թե ինչպես է ցանկանում իրեն տեսնել մինչև 2030 թվականը։ Այս մասին հայտնում է New Atlas հրատարակչությունը՝ հղում անելով ԱՄՆ բանակի մամուլի ծառայությանը։

Ապագայի բանակի ստեղծման հիմնական փուլերը

  • Ստեղծել առաջադեմ սենսորներ և համակարգեր, որոնք թույլ կտան ավելի լավ կիբերհարձակումներ,
  • Ցամաքային հետևակը կանցնի «գաղտագողի» ռեժիմի. նախատեսվում է ստեղծել նինձա ռազմիկներ, որոնք կարող են ավելի շատ «լուռ և մառախլապատ» հարձակումներ իրականացնել,
  • Օգտագործել վիրտուալ իրականությունը մարտերում և ծառայությանը պատրաստվելիս,
  • Ավելի մեծ ուշադրություն դարձնել մեծ ստորաբաժանումներին (տանկեր, ինքնաթիռներ, արբանյակներ և նավեր), այլ ոչ թե հետևակային,
  • Ստեղծել մեքենաներ, որոնք դիմացկուն կլինեն ցանկացած կլիմայի փոփոխության:

Բացի այդ, 2030-ի բանակն ավելի մեծապես կհիմնվի մարտադաշտը վերահսկելու համար կառավարվող և անօդաչու սենսորների վրա:

Նախատեսվում է նաև ստեղծել նոր ավելի արագ և ավելի գոյատևող մեքենաներ, որոնք կլինեն ռոբոտային և կօգտագործեն ավելի շատ կրակային ուժ, քան ներկայիս համակարգերը: Նոր զինատեսակները կներառեն հիպերձայնային հրթիռներ և հզոր լազերային և միկրոալիքային զենքեր կարճ հեռահարության շարժական հակաօդային պաշտպանության համար։

Այս ամենը փոխաբերական պլաններ են։ Ոչ այն, որ դրանք կիրականացվեն սահմանված ժամկետում։ Նաև մամուլի ծառայությունը չի հստակեցրել, թե 2030 թվականին ինչ տեխնոլոգիաներ են օգտագործվելու բանակի ստեղծման ժամանակ։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս