Իտալիայում բացվել է Հռոմի կինոփառատոնը
Իտալիայում մեկնարկել է Հռոմի 17-րդ կինոփառատոնը:
Ծրագրում 130 ֆիլմ է: Հիմնական մրցույթում հայտնվել են Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ «Կարմիրը, սպիտակը եւ ջուրը» եւ Իթան Հոուքի եւ Յուեն Մաքգրեգորի մասնակցությամբ “Raymond Ray” ֆիլմերը եւ այլ ժապավեններ:
Հռոմում մրցույթից դուրս կցուցադրեն Սթիվեն Սփիլբերգի վերջին աշխատանքը՝ «Ֆաբելմանները», Ռեյֆ Ֆայնսի եւ Անյա Թեյլոր-Ջոյի մասնակցությամբ «Մենյու», ինչպես նաեւ «Ամստերդամ» կինոնկարները, որտեղ նկարահանվել են Քրիստիան Բեյլը, Մարգո Ռոբբին եւ Ռոբերտ դե Նիրոն: Հռոմի կինոփառատոնը կտեւի մինչեւ հոկտեմբերի 23-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: