«Ռուսաստանը լիովին դուրս է մնում բանակցային գործընթացից, եռակողմ փաստաթղթերը ետին պլան են մղվում, և Արևմուտքի միջնորդությունն այսօր կողմերի համար ավելի գերակա է դարձել, ու դա մեծամասամբ Ադրբեջանի դիրքորոշման պատճառով: Ադրբեջանի դիրքորոշումն իր հերթին՝ պայմանավորված է էներգետիկ շահերով Եվրոպայի հետ, ինչպես նաև՝ ԼՂ-ից խաղաղապահներին հեռանկարում դուրս բերելու ծրագրով:
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը կոչ է արել լիարժեք և անաչառ հետաքննել ադրբեջանցի զինվորների կողմից հայ գերիներին մահապատժի ենթարկելը:
Արմեն Գրիգորյանը նաև անդրադարձել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, ՀՀ պաշտպանական համակարգի ժողովրդավարական կառավարմանը, Հայաստանի ժողովրդավարացման արտաքին սպառնալիքներին և պատասխանել ներկաների հարցերին:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկման է ներկայացրել նախագիծ ուսման վարձի փոխհատուցում հատկացնելու վերաբերյալ:
Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառության ծավալը 2022 թվականի առաջին կիսամյակում կազմել է շուրջ 2 մլրդ դոլար: Այս ցուցանիշը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 50 տոկոսով:
Այս մասին տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ում Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի էջը։
Կատարը հանդես է գալիս ի օգուտ Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության՝ ընդգծելով երկու երկրների միջև երկխոսության անհրաժեշտությունը: Այս մասին ասվում է Կատարի արտաքին գործերի նախարարության «Թվիթերի» միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ:
Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանը Հորդանանից ձեռք է բերել «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ, որոնք միայն մեր երկրում մոդեռնիզացումից հետո ենթակա եղան կիրառման: Այս մոդելի բոլոր համալիրներն արտադրվել են դեռևս մինչև 1980 թվականը:
Պաշտպանության նախարարությունը հակառակորդի կրակոցից վիրավորումների, ինտենսիվ հրաձգության, սահմանային իրադրության փոփոխությունների վերաբերյալ մշտապես հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով:
Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Աննա Գարեգինյանն իր էջում գրել էր Երևանի Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում նստարաններին քնող 70-ն անց Շուշանիկ տատիկի մասին: Ֆեյսբուքյան օգտատերը փոխանցում է տիկնոջ պատմությունը:
Նա ընդգծել է, որ Իրանը հավատարիմ է չեզոքության քաղաքականությանը: Քանաանիի խոսքով՝ Թեհրանը հավատարիմ է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև առկա տարաձայնությունների քաղաքական լուծման անհրաժեշտությանը։
Տեղի ունեցած շահագրգիռ քննարկումների արդյունքում Արցախի անվտանգության խորհուրդը միաձայն հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
Հոկտեմբերի 3-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 48-րդ կմ-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց:
ՀՀ նախկին իշխանություններին պետության արտաքին պարտքը կոռուպցիայի և թալանի միջոցով ավելացնելու մեջ մեղադրող Նիկոլ Փաշինյանը 2016 թվականին խոստացել էր դառնալ ՀՀ վարչապետ և ոչ միայն նվազեցնել ՀՀ արտաքին պարտքը, այլ նաև այն աուդիտի ենթարկել՝ հասկանալու համար, թե այդ պարտքի քանի՞ տոկոսն է կոռուպցիոն ճանապարհով մսխվել, քանի՞սը՝ հանգրվանել տաքուկ օֆշորներում։
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հորդորել է չանտեսել Ռուսաստանին՝ նշելով, որ ՌԴ-ն խոշոր տերություն է և նրա հետ երկխոսությունը շարունակվում է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունը դատարան է ներկայացրել 18 հայցադիմում, որոնց ընդհանուր հայցագինն այս պահի դրությամբ կազմում է շուրջ 77,7 մլրդ ՀՀ դրամ կամ 191.5 միլիոն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնեցին գլխավոր դատախազի գրասենյակից:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության հետևյալ հարցին. «Ինչպե՞ս կմեկնաբանեք հայ և ադրբեջանցի զինծառայողների մահապատիժների տեսարաններ պարունակող տեսանյութերը, որոնք հայտնվել է համացանցում»:
Հոկտեմբերի 2-ին «Միքայելյան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 51-ամյա տղամարդ:
Համոզված եմ, որ Քրիստոնյա հայ ժողովրդի և ավանդապաշտ հայ ընտանիքների համար այս «ազատամտություն» կոչված չարիքը սպառնալիք չէ:
Այս տարեսկզբից նոր բնակֆոնդի շինարարության աշխարհագրությունը սկսեց ընդլայնվել՝ Երևանի ծայրամասերից բացի ամբողջական թաղամասերի շինարարություն սկսվեց Աբովյանում, Աշտարակում, մայրաքաղաքին հարող այլ բնակավայրերում:
Արձագանքը վերաբերում է ՀՀ վարչապետի անձնական/ընտանեկան լրատվամիջոցի այսօրվա հրապարակմանը, որն, ըստ էության, մերժողական պատասխան է ընդդիմության և իշխանության միջև երկխոսություն սկսելու առաջարկին:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական հերթական վայրագությունների տեսանյութը մեծ աղմուկ բարձրացրեց թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում:
«Կա խորը անվստահություն՝ նա ինչ-որ թղթեր կստորագրի՞ մարդկանց մեջքի հետևում, թե՞ չի ստորագրի, կամ ինչ-որ պայմանավորվածություննե՞ր կան, որոնց մասին տեղյակ չեն, և այլն: Երկու տարի անընդհատ հանրությանը ուղղակի բթացրել են, որ ինչ-որ դարաշրջան են փորձում բացել, որ ինչ-որ հաշտեցման, համակեցության ուղիներ են մշակել: Իսկ ես առիթ ունեցել եմ ասելու, որ այդ համակեցության քարոզիչներն ինձ համար ԼՂ ժողովրդին բնաջնջելու կողմնակիցներ ոնց որ լինեն. իրենք չեն ուզում հասկանալ, թե ինչ պետություն է Ադրբեջանը:
Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 04.40-ին, հիվանդանոցից ահազանգ էր ստացել, որ դանակահարված վիճակում բուժօգնության է ընդունվել Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակիչ 35-ամյա տղամարդ:
«Երբ ես նոր էի եկել «Հայկական ժամանակ» և սոցիալական թեմաներով էի գրում, ոչ քաղաքական, քանի որ Նիկոլը մեկ տարի հետո ինձ տեղափոխեց քաղաքական լրագրություն, Նիկոլ Փաշինյանն ինձ անընդհատ ուղարկում էր քրեակատարողական հիմնարկներ՝ սերիական մարդասպանների հետ հարցազրույցներ անելու: Փաստերը կան, կարող եք բացել «Հայկական ժամանակը»»,- այսօր «Հայելի ակումբում տված իր ասուլիսի ժամանակ ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Ստանոյի խոսքով՝ եթե հետաքննության արդյունքները ապացուցեն տեսանյութի իսկությունը, ապա դա ռազմական հանցագործություն է և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում:
«Մեծանուն հայեր. Յուրի Երզնկյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշ շրջանառության մեջ է դրվել 2022 թվականի հոկտեմբերի 2-ին:
Լաերտ Պողոսյանը 1958 թվականից աշխատել է հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում՝ որպես օպերատոր: Հեղինակել է «Սովորի՛ր կինո նկարահանել» աշխատությունը (1966 թ.), «Իմ կյանքի էջերից» (2013 թ.), «Անցած օրերի մտորումներ, էսքիզներ» (2021 թ.) գրքերը: