
ԱՄՆ Պետդեպը կոչ է արել հետաքննել ադրբեջանցի զինվորների կողմից հայ գերիների մահապատժի ենթարկելը

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը կոչ է արել լիարժեք և անաչառ հետաքննել ադրբեջանցի զինվորների կողմից հայ գերիներին մահապատժի ենթարկելը:
«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է վերջին հաղորդագրություններից այն մասին, որ ադրբեջանցի զինվորները մահապատժի են ենթարկում անզեն հայ գերիների: Մենք լիարժեք և անաչառ հետաքննություն անցկացնելու կոչ ենք անում: Յուրաքանչյուր գազանության պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-«Թվիթերի» իր էջում գրել է Փրայսը: