Բաժիններ՝

Ապօրինի գույքի բռնագանձման շրջանակում դատարան է ներկայացվել 18 հայցադիմում՝ 77,7 մլրդ դրամ հայցագնով

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունը դատարան է ներկայացրել 18 հայցադիմում, որոնց ընդհանուր հայցագինն այս պահի դրությամբ կազմում է շուրջ 77,7 մլրդ ՀՀ դրամ կամ 191.5 միլիոն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնեցին գլխավոր դատախազի գրասենյակից:

Նշվում է, որ հակակոռուպցիոն դատարանը մեկ ամսից սկսելու է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործի քննությունը՝ այս պահին շուրջ 19 մլրդ դրամ հայցապահանջով:

«Հաջորդ՝ ամենամեծ հայցագնով գործերից մեկը վերաբերում է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին և նրա հետ փոխկապակցված անձանց: Հայցապահանջը՝ շուրջ 17 մլրդ դրամ», – հայտնում է գլխավոր դատախազությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31