Բաժիններ՝

51-ամյա տղամարդուն մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդը ձերբակալվել է

Հոկտեմբերի 2-ին «Միքայելյան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 51-ամյա տղամարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ հաղորդում տալու:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 17.50-ի սահմաններում Քանաքեռի Մ. Մելիքյան փողոցի տներից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 51-ամյա տղամարդուն կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Ավան-Առինջ թաղամասի բնակիչ 27-ամյա երիտասարդը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության

Երևան քաղաքի վարչության ՁՊՎ:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31