Բաժիններ՝

Իրանը հերքել է Ռուսաստանին ԱԹՍ-ներ տրամադրելու մասին լուրը

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հոկտեմբերի 3-ին հերքել է, թե իբր Իրանը ԱԹՍ-ներ է տրամադրել ռուսական կողմին Ուկրաինայի հետ հակամարտության շրջանակում կիրառելու նպատակով:

«Իրանն անհիմն է համարում Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի մատակարարման մասին հրապարակված հաղորդագրությունները՝ ուկրաինական պատերազմում օգտագործելու համար և չի հաստատում դրանք»,- այս մասին նշել է Քանաանին, որի խոսքերը հրապարակվել են Իրանի ԱԳՆ-ի «Տելեգրամ» ալիքում:

Նա ընդգծել է, որ Իրանը հավատարիմ է չեզոքության քաղաքականությանը: Քանաանիի խոսքով՝ Թեհրանը հավատարիմ է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև առկա տարաձայնությունների քաղաքական լուծման անհրաժեշտությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31