ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի երեկվա հրաժարականը՝ ասելով, որ նա «գնաց ու գնաց», գրում է kommersant.ru-ն։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ելույթից անմիջապես հետո լքել է G20-ի նիստերի դահլիճը՝ նույնիսկ չսպասելով Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի ելույթին, որը պատրաստվում էր խստորեն դատապարտել Ռուսաստանի ռազմական գործողություններն Ուկրաինայում:
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը չի շարունակի պայքարը «Մեծ սաղավարտ»-ի Ուիմբլդոնի մրցաշարում: Այս մասին հայտնել է թենիսիստը, ընդգծելով, որ նման որոշման հանգել է երկար մտորումներից հետո: «Կարծում եմ, որ չպետք է շարունակում պայքարը մրցաշարում, քանի որ իմ ինքնազգացողությունը գնալով վատանում է»,-ասել է նա:
Ակբա Լիզինգն ու Հայաստանում ՎԶԵԲ-ի «Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիրը»՝ GEFF-ը, գործարարների համար կազմակերպել են հանդիպում` պատմելու, թե ինչպես ճիշտ ներդրում կատարեն, ինչպես օգտվեն պետական սուբսիդավորման ծրագրերից, որպեսզի սեփական տնտեսությունը կառավարեն ավելի խելացի և քիչ ռեսուրսներով, բայց՝ մեծ արդյունքով:
Թեև Հայաստանի գյուղատնտեսությունը, ըստ վիճակագրական տվյալների, վերջին մի քանի տարիներին մշտապես արձանագրում է անկում, սակայն, պարզվում է՝ հակառակ անկում ապրող ցուցանիշների, կառավարությունը հարկատուների հաշվին պետական բյուջեից միլիարդավոր դրամներով սուբսիդավորում է գյուղատնտեսությանն առնչվող այս կամ այն ծրագրերը։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում (ՀՀ ՊՆ ՌՈ ՔՀԲ) ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ենթադրյալ ապօրինություններ։
Հադրութից բռնի տեղահանվածների հարցերով Հայաստանում չեն զբաղվում՝ ասելով, որ դա քաղաքական հարց է, Արցախը պետք է զբաղվի, իսկ երբ պետք է լինում ինչ-որ բնակավայր հանձնել թշնամուն, վարչապետն է գնում դրա համար բանակցություն վարում։ Այսօր տեղի ունեցած ակցիայի ժամանակ, ըստ «Փաստինֆոյի»՝ ասել է հադրութցի Արթուր Ստեփանյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական կարգադրությունն է ստորագրել՝ ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին պարգևավճար տալու վերաբերյալ։
Հայտարարվել է, որ «OneCard» հաշվում կուտակված գումարը հնարավոր է կանխիկացնել, այնինչ կանխիկացնել հնարավոր է միայն օգտատիրոջ կողմից ձեռք բերված էլեկտրոնային միավորները և իր ստացած «Сash Back» միավորները:
Մաղթում եմ բարի աշխատանք մեր բոլորիս հարկերի հիման վրա վարձատրվող պետական պատասխանատուներին և ակնկալում եմ հարցերի շուտափույթ կարգավորում:
Նշված խախտումների վերացման համար Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով` 2023-2025 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերով նախարարությունը նախատեսել է իրականացնել 23 ծրագիր` 135 միջոցառումով, ինչի համար 2023 թ. հատկացվելու է 322,3 մլրդ, 2024-ին` 369,2 մլրդ, 2025-ին` 444,1 մլրդ դրամ: Համեմատելով` նախարարը նշել է, որ 2023 թ. համար նախատեսված գումարը 17,5 տոկոսով ավելի է 2022 թ. հատկացումից: Ոլորտում ամենախոշորը «Տարածքային զարգացում» ծրագիրն է, որի շրջանակում նախատեսված է 69,8 մլրդ դրամ դոտացիա տալ համայնքներին, ինչը 8 տոկոսով ավելի է ընթացիկ տարվա հատկացումից:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային:
Նշենք, որ ուղեկցումն իրականացվել է ճանապարհային ոստիկանության ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների կողմից՝ ըստ նախատեսված կարգի և ոլորտը կարգավորող իրավական ակտերի։ Ավտոմեքենաներից հայհոյանքներ հնչեցնելու մասով Մալաթիայի քննչական ստորաբաժանումում կատարվում է նախաքննություն։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Գիշերը պարեկները կանգնեցրել են Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանւին և պարզել, որ նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 8-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով Սլովենիայի խորհրդարանի պատգամավորների առջեւ իր ելույթում հայտնել է Եվրոպայում ռուսական գազի ծավալների նվազումն էլեկտրաէներգիայի մատակարարումների միջոցով լրացնելու՝ իր երկրի մտադրության մասին: Ուկրաինայի պետության ղեկավարի ուղերձի հեռարձակումն իրականացրել են Սլովենիայի ռադիոն եւ հեռուստատեսությունը:
Հուլիսի 12-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ` «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով:Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:
Հուլիսի 7-ին Աննա Հակոբյանի պաշտոնական կայքում տեղեկատվություն տարածվեց, որ նա այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Հանդ գյուղ։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է անցկացրել իր ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովի հետ:
Մայիսի 14-ից անազատության մեջ գտնվող հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործի նախաքննության ավարտի վերաբերյալ ընդհամենը երկու օր առաջ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել: Սա անխոս, հնարավորություն էր Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի համար, չկաշկանդվելով նախաքննության փուլի գաղտնիության պահանջից, հանրությանը հանգամանորեն ներկայացնել Ավետիքին մեղսագրվող արարքի անհեթեթությունը, սին ու շինծու բնույթը, ինչպես նաև դատավարական դռնբաց նիստերի միջոցով ապացուցել Ավետիք Չալաբյանի անմեղությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Ավետիսյանը ղեկավարել է իր կողմից ստեղծած քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը և օգտագործելով իր անօրինական ազդեցությունը՝ հիշյալ խմբավորման անդամներին հանձնարարություններ է տվել մասնավոր հարցին առնչվող վեճը լուծելու վերաբերյալ, ինչպես նաև օգտագործելով իր հեղինակությունը՝ կայացրել է պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող որոշումներ:
Հուլիսի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և շահագրգիռ կառույցների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն դատաիրավական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ:
Հուլիսի 8-ին Էրթիչի հանքավայրի տարածքում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու:
Ճապոնիան կշարունակի նախապատրաստությունը խորհրդարանի վերին պալատի ընտրություններին, որոնք նշանակված են հուլիսի 10-ին: Հուլիսի 8-ին այդ մասին լրագրողներին հայնել է վարչապետ Ֆումիո Կիսիդան՝ մեկնաբանելով Ճապոնիայի կառավարության նախկին ղեկավար Սինձո Աբեի սպանությունը:
Messier Group-ի հետ կապված «СЗ «Мессиер Аминьевская» և «СЗ «Мессиер Рязанская» ընկերությունները Մոսկվայի արևմուտքում և արևելքում երկու տրանսպորտային հանգույց ձեռք բերելու հայտեր են ներկայացրել: Այս մասին գրում է vedomosti.ru-ն՝ վկայակոչելով Մոսկվայի ներդրումային պորտալի կայքում հրապարակված փաստաթղթերը։
Ըստ թուրքական թերթի՝ Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո էներգետիկ ճգնաժամը և Հարավային Կովկասի կայունության համար ստեղծված 3+3 ձևաչափի հետ կապված հարցերը նույնպես այցի օրակարգում են:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում հուլիսի 8-ին կայացել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր Արտակ Կրկյաշարյանի երդումը:
2022 թվականին հայկական կինոն նշում է 100-ամյակը: Այդ կապակցությամբ, ՀՀ վարչապետի որոշմամբ, ստեղծվել է Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով, և հաստատվել է դրա անհատական կազմը:
Հուլիսի 10-ին նշվում է Շվեդիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատման 30-ամյակը: