Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ Սևադա Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է, նա ազատության մեջ է։ Սևադան հանրությանն առավել հայտնի դարձավ նախորդ տարի, երբ ավանակի հետ եկել էր Ազգային ժողովի շենքի մոտ և հայտարարել, թե՝ «Եկել եմ դավաճան կապիտուլյանտին էշի վրա թարս նստացրած տանեմ Իջևան»։
Աշխատանքային այցով Մադրիդում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 7-ին հանդիպում է ունեցել ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ։
Բորիս Ջոնսոոնը հայտարարել է, որ որոշում է ընդունել հեռանալ Մեծ Բրիտանիայի վարչապետի եւ Պահպանողական կուսակցության առանջնորդի պաշտոնից:
Վերջին տարիներին հաճախ են արձանագրվում արտադրական վտանգավոր օբյեկտները տեխնիկական անվտանգության պահանջների խախտումներով շահագործելու հետ կապված քաղաքացիների կյանքին ու առողջությանը վնաս պատճառելու դեպքեր: Օրինակ Երևան քաղաքի Դավթաշեն կամրջի հարևանությամբ 2019թ. սեպտեմբերին և «Երազ» այգում 2022թ. ապրիլին արձանագրվել են տեխնիկական անվտանգության պահանջների խախտումներով միաճոպան կախովի մարդատար ճոպանուղիների շահագործման դեպքեր, որոնց հետևանքով 2 քաղաքացի ստացել է առողջության ծանր վնասված, իսկ մեկ քաղաքացի մահացել է: Նշված դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր:
Ֆունտ ստռելինգը եւ Լոնդոնի ֆոնդային բորսայի FTSE 100 եւ 250 առաջատար ինդեքսներն սկսել են աճել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հնարավոր պաշտոնաթողության վերաբերյալ հաղորդումներից հետո: Այդ մասին են վկայում բորսայի սակարկությունների տվյալները, որոնք հրաապարակվել են հուլիսի 7-ին:
Հուլիսի 5-ին CBC TV Azerbaijan հեռուստաալիքի կողմից հեռարձակված և Հունաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից հունարեն թարգմանաբար տարածվող տեսանյութը Արցախի Մեհմանա գյուղի և պատմամշակութային ժառանգության վերաբերյալ ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանում սովորական դարձած հայատյացության ու հայերի դեմ ատելություն սերմանելու քաղաքականությունն այլ երկրներ «արտահանելու» ջղագրգիռ փորձ։
Շնորհակալ եմ, որ եկել եք, բայց հո ամբողջ կյանքում չե՞ք գալու. Սերժ Սարգսյանը՝ իր համակիրներին
Պարզվեց՝ հայաստանյան «Մեդիա Նախաձեռնությունների Կենտրոնը»՝ մի անհայտ վրացական կայքի հետ համագործակցությամբ, ստանձնել է հայկական մամուլի դատավորի դերը եւ որոշել է հայտնաբերել «ֆեյք-նյուզը», մամուլի զրպարտություններն ու մանիպուլյացիաները, ինչպես իրենք են դա կոչում, որի «վճիռների» հիման վրա էլ ֆեյսբուքի ադմինիստրացիան սահմանափակումներ է կիրառում։
2020 թ․ թշնամուն է հանձնվել 228 գյուղ ու քաղաք, որից 140-ը հիմնվել էր Հայաստանի Երրորդ Հանրապետության կողմից։ Անդրադառնալով վարչապետի՝ Գործադիրի այսօրվա նիստում հնչեցրած այն մտքին, որ ՀՀ-ում առաջին անգամ 21-րդ դարի չափանիշներով գյուղ է կառուցվելու՝ այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը՝ շեշտել․
Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-12-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով
Հուլիսի 6-ին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավոր Գեղամ Մանուկյանն այցելել են Սյունիքի մարզ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, մարտ ամսին Ներքին Հանդ գյուղի հատվածում թշնամական առաջխաղացման մասին ամբողջական պատկեր կազմելու նպատակով։
Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարական է ներկայացնելու: Ջոնսոնի հրաժարականի մասին հայտնել են ITV-n, Sky News-ը, The Times-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում պաշտոնական արարողությամբ դիմավորել է պաշտոնական այցով Թուրքիա այցելած Մալազիայի վարչապետ Իսմայիլ Սաբրի Յակոբին:
ԱԺ-ն հուլիսի 6-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, այն քվեարկությամբ ստացավ 58 ձայն:
Շարունակվում է Իշխան Սաղաթելյանի աշխատանքային այցը Եվրոպական Խորհրդարան։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին հուլիսի 7-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Վիլավան Յապոհերը (նստավայրը՝ Մոսկվա):
Սահմանազատման գործընթացը երկար ժամանակ է պահանջում։ Այս մասին լրագրողներին ասել էհայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացին վերաբերող հարցին, գրում է trend.az գործակալությունը։
Թուրքիան և Իսրայելը հուլիսի 7-ին համաձայնագիր կստորագրեն քաղաքացիական ավիացիայի ոլորտում։
«Առհասարակ «Դիմադրություն» շարժումն ասոցիացվում է ընդդիմության կողմից Ֆրանսիայի հրապարակում վրանների տեղադրմամբ, որի հետ միաժամանակ իրականացվում էին անհնազանդության ակցիաներ՝ օրվա տարբեր ժամերին և քաղաքի տաբեր հատվածներում՝ հնարավորություն տալով քաղաքացիներին մասնակցել հայրենիքի փրկության գործընթացներին»,- «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խորհրդի անդամներից Ինեսսա Բարսեղյանը՝ հավելելով, որ վրանները հավաքելուց հետո անցել են պայքարի նոր ձևաչափի:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ի պաշտոնե կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը: ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն, այն քվեարկությամբ ստացավ 58 ձայն:
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 7-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը հատկապես վերջին 2 ամսում ահռելի ծավալների է հասել, էապես ավելացել են նաև նույնականացման քարտ ստանալու համար դիմողները:
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը՝ ՈւՂԻՂ:
Լարսի թողունակությունը վերջին 1.5 ամսվա ընթացքում էապես մեծացել է. ՀՀ կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
ԱՄՆ-ի պետքատուղար Էնթոնի Բլինկենը հուլիսի 6-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդին հավաստիացրել է Վաշինգտոնի պատրաստակամությունը դիմակայելու «ընդհանուր սպառնալիքներին, այդ թվում այն սպառնալիքներին, որոնք իբր կապված են Իրանի հետ:
Երեկ 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպանական թիմի անդամ Էրիկ Ալեքսանյանն ասել էր, որ այսօր Աղվան Հովսեփյանի գործով նշանակված դատական նիստի ժամանակ իրենք միջնորդելու են վերջինիս նկատմամբ հանձնաժողովային փորձաքննություն իրականացնել, որպեսզի որոշվի՝ արդյո՞ք Աղվան Հովսեփյանի հիվանդությունը համատեղելի է կալանքի հետ, թե՞ ոչ:
Մեկնած օպերատիվ խումբը Լոռու մարզի Կուրթան գյուղի հարակից ձորում հայտնաբերել է տղամարդու հոշոտված դիակ:
«Երեք տարի է՝ Ներքին Խնձորեսկի բոլոր տղամարդիկ, բացառությամբ երկու ընտանիքի, պայքարում են իրենց ապագայի, երեխաների ապագայի, գյուղի զարգացման համար։ Նախկին գյուղապետը բնակիչների հետ հողերի խնդիր ունի։ Բնակիչները նրան ասում են, որ այդ հողերն իրենցն է, և այսպես, ասում են, արդեն երեք տարի։ Այսօր արդեն երկրորդ դատական նիստն է տեղի ունենում այդ խնդրի հետ կապված։ Սովորական բան է արդեն»,- նշեց Ներքին Խնձորեսկի գյուղապետը։
ՀՀԿ խորհրդի անդամների ասուլիսը. ՈՒՂԻՂ:
Կառավարության այսօրվա նիստում, ի թիվս այլ հարցերի, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև խաղադրույքների թաքնված գովազդներին՝ նշելով, որ դրանք ողողել են ամբողջ հանրապետությունը։