Այսօր՝ հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանն ինքնաբացարկ չհայտնեց. դատավորը մերժեց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի՝ դատավորին բացարկ ներկայացնելու վերաբերյալ միջնորդությունը։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին Արգենտինայի Անկախության օրվա առթիվ:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, որը երկրի հաջորդ վարչապետի գլխավոր հավակնորդներից մեկն էր համարվում, հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում Բորիս Ջոնսոնի հրաժարականից հետո: Այդ մասին Ուոլեսը հայտարարել է Թվիթերի իր պաշտոնական էջում՝ շեշտելով, որ ուզում է կենտրոնանալ Մեծ Բրիտանիան անվտանգ պահելու գործի վրա:
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարությունը սկսել է Հայաստանի իշխանություններից նոր զիջումներ պահանջելու գործընթացը, թեպետ այն վաղուց էր սկսվել, սակայն այժմ նոր փուլ է մեկնարկում։ Այս ամենի վառ ապացույցը թշնամու կրակոցներն են Վայոց Ձորի մարզի ուղղությամբ, մասնավորապես՝ Խաչիկ և Ելփին գյուղերի ուղղությամբ։
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի որ «Հայաստան համահայկական հիմնադրամում» երկար ժամանակ է՝ հանգիստ չեն կարողանում քնել, որոշեցի, այնուամենայնիվ, հրապարակային անդրադառնալ թեմային։
Շրի Լանկայի քաղաքական կուսակցությունների առաջնորդները որոշել են, որ նախագահ Գոդաբայա Ռաջապաքսը պետք է հրաժարական տա իր պաշտոնից: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղական NewsWire լրատվամիջոցին:
«Ինտեր»-ի նորեկ, Հայաստանի ազգային ընտրանու նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը տեսահոլովակի միջոցով երկրպագուներին սովորեցնում է արտասանել իր ազգանունը։
Շրի Լանկայի մայրաքաղաքում շարունակվող անկարգությունների կապակցությամբ երկրի խորհրդարանը առաջիկա րոպեներին արտակարգ նիստ է գումարելու: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության Տելեգրամ ալիքը:
Երեք տարի հետո այստեղ վեր է հառնելու Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանը
Հայտարարությունները, թե համատարած, օրինակ, աշխատավարձ են բարձրացնում ՝ սուտ է, 26,000-ից ընդամենը, ենթադրենք, 600 ուսուցչուհու աշխատավարձ են բարձրացնում, մինչդեռ ստեղծում են ամբողջի պատրանք ու փորձում են մեր ժողովրդին «առնել» նման ձևերով:
Նիկոլ Փաշինյանը հուլիսի 8-ին որոշում է ստորագրել, որի համաձայն տնտեսական քաղաքականության խորհրդի բնականոն գործունեությանն աջակցող աշխատանքային խումբ է ստեղծվել։
Հուլիսի 6-ից Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, գտնվում էր Սյունիքի մարզում։ Նա այցելել էր Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի, Ներքին Հանդ։ Բոլոր այդ հանդիպումներից Աննա Հակոբյանի պաշտոնական կայքում եղան կարճ հաղորդագրություններ և լուսանկարներ։ Նրա եռօրյա այցը Սյունիքի մարզ ավարտվել է Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղ այցելությամբ։
ՌԴնախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի հուղարկավորությանը։ Այս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ ասել է Դմիտրի Պեսկովը։
Հուլիսի 9-ին ժամը 08:30-ին, Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքից հաղորդում է ստացվել, որ Սոս-Ճարտար ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։
Հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադային մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն 64 երկրի աշակերտական թիմեր. յուրաքանչյուր թիմում 4 մասնակից: Օլիմպիադային կմասնակցեն 3 դիտորդ երկրներ, միջազգային ժյուրիի ավելի քան 240 անդամներ, ընդհանուր առմամբ` 500 օտարերկրյա պատվիրակներ:
Շրի Լանկայում շաբաթ օրվանից՝ հուլիսի 8-ից տնտեսական ճգնաժամի պատճառով սկսված բողոքի զանգվածային ցույցերը նոր թափ են ստանում: Ըստ վերջին լուրերի՝ ցուցարարները գրավել են երկրի նախագահի նստավայրը Կոլոմբո քաղաքում: Ռուսական ՏԱՍՍ-ը, հղում անելով «Ֆրանս-պրես» գործակալության աղբյուրներին, գրում է, որ ցուցարարների ներխուժումից րոպեներ առաջ նախագահ Գոդաբայա Ռաջապաքսը լքել է նախագահական նստավայրի տարածքը:
«Սենց ա լինում, որ չենք կարում բյուջեի ծախսային մասը կատարենք»․ Փաշինյան
Բադրիջանի վախտը չի՞ արդեն, ասում են՝ Հայաստանում սմբուկ չկա. Փաշինյան
Արցախի հանրային հեռուստատեսությունը սկսել է երկար սպասված բարեկարգման եւ տեխնիկական վերազինման գործընթացը, որն իրականացվում է պետական միջոցներով: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրային հեռուստատեսությունից՝ մանրամասնելով, որ, շենքի բարեկարգմանն ու վերանորոգմանը զուգահեռ, նաև տեխնիկական վերազինման ծրագիրն է մեկնարկել:
79 տարեկան հասակում կյանքից հեռացել է Անգոլայի երկրորդ նախագահ Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշը, որը ղեկավարել է աֆրիկյան երկիրը 38 տարի՝ 1979-2017 թթ.:
Չինաստանը հուսով է, որ Կանադայի հետ հարաբերությունները կարող են վերադառնալ հունի մեջ:
Ժամանակ առաջ Հայոց բանակի շարքերում կային այդպիսի գեներալներ, որոնք, ցավոք, 2018-ի հայտնի դեպքերից հետո, պաշտոնազրկվելով, իրենց տեղը զիջեցին բանակի բարձրագույն հրամկազմի այն ներկայացուցիչներին, որոնց ծանրակշռ մասն՝ ունենալով գեներալական ուսադիրներ կրելու իրավունք, ավաղ, ինչպես ցույց տվին 44-օրյա պատերազմի արդյունքներն ու դրան հաջորդած և առայսօր տեղ գտնող ոչ հայանպաստ զարգացումները, չուներ Զորավարին հատուկ մարտական գործողություններ պլանավորելու և ղեկավարելու գեներալական կարողություններ…
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեին սպանած 41-ամյա Տեցույա Յամագամին ոստիկանությանը հայտնել է, որ ի սկզբանե ծրագրել էր կրակել ինչ–որ կրոնական խմբի առաջնորդի վրա, որն, իր կարծիքով, սնանկացրել է իր ընտանիքին՝ նվիրատվություններ հավաքելով։ Այս մասին հայտնում է Kyodo-ն:
Դպրոցի շինարարությունը կավարտվի այս տարվա հոկտեմբերին: Փաշինյանը հետաքրքրվեց դպրոցի գույքի հարցով: Պատասխանատուները հայտնեցին, որ գույքի համար մրցույթը հայտարարվել է, աշխատում են ԿԳՄՍ նախարարության հետ, արդյունքների հիման վրա առաջարկություն կներկայացնեն՝ պետբյուջեից ֆինանսավորման համար:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննիչ Մամյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել երեկ՝ հուլիսի 8-ին, Վազգեն Սարգսյան 26 հասցեում գործող «Էրեբունի» հյուրանոցային համալիրում տղամարդու դիակի հայտնաբերման փաստով։
Fly One Armenia ավիաընկերության Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հուլիսի 8-ին չեղարկվել է օդանավի հրամանատարի որոշմամբ: Այս մասին հայտնել է ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութով:
Հուլիսի 7-ին, ժամը 08.30-ին, Երևանի Ագաթանգեղոսի և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21099-119» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-21099-119»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հույն-հայկական հարաբերություններն ավանդաբար բարեկամական են եղել։ Հետագա զարգացման ի՞նչ հեռանկարներ կան։ Որո՞նք էին Ձեր քննարկումների հիմնական թեմաներն այստեղ՝ Աթենքում: