Այս տարի ցորենի բերքը ԵՄ-ում, հավանաբար, կնվազի, քանի որ երաշտը եւ ծայրահեղ շոգը գյուղատնտեսական որոշ շրջաններում հանգեցրել են բերքատվության նվազման։ Երաշտից եւ շոգից չտուժած շրջաններում բերքատվության ավելի նպաստավոր ցուցանիշներն ի զորու չեն փոխել իրավիճակը, նշել է Reuters-ը։
Թուրքիայի ընդդիմադիր, ազգայնական «Լավ» կուսակցության (İYİ Parti) փոխնախագահ Քորայ Այդընը հայտարարել է, որ նախագահի պաշտոնից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարական տալու դեպքում Թուրքիան կազատվի տրավմայից։
Խափանման միջոցը՝ կալանք:
Մինի կեքսերի համար նախատեսված կաղապարը յուղապատել: Ջեռոցը տաքացնել մինչև 80 աստիճան:
Ի՜նչ տառապանքներ են կրում մարդիկ: Որքա՜ն խնդիրներ ունեն: Որոշ մարդիկ այստեղ են գալիս, որպեսզի արագ՝ երկու րոպեում, ինձ պատմեն իրենց ցավի մասին և մի փոքր մխիթարություն ստանան:
Սովորաբար տղամարդիկ խուսափում են վեճերից, իսկ հիմա նա ինքն է ստեղծում թունավոր իրավիճակներ և վեճեր:
Հակամարտության հետևանքով առաջացան բազմաթիվ ռիսկեր, բայց նաև հնարավորություններ բացվեցին Հայաստանի տնտեսության համար։ Պատժամիջոցների պատճառով ռուսական բիզնեսի մի հատված տեղափոխվեց Հայաստան և հիմա իր գործունեությունը շարունակում է այստեղից։ Դա էլ նպաստեց ծառայությունների աշխուժացմանը։
Բժիշկ թերապեւտ Ելենա Լուկինան SOLENKA.INFO-ին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչպես կարելի է որոշել օրգանիզմում աղի պակասի առաջին նշանը։
Երբեք հրապարակային ուրիշների կանանց մասին չեմ արտահայտվում։ Բայց Աննա Հակոբյանը վաղուց դադարել է հանդես գալ սեռով ու Նիկոլով պայմանավորված։ Նա Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք է, ավելի ճիշտ՝ դավաճանի ու աղետի ուրվական»:
Կապիկի ծաղիկը նոր հիվանդություն չէ և էնդեմիկ է համարվում Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի երկրներում:
Հուլիսի 7-ին, ժամը 22։24-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարաշեն գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։
82 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի հանրահայտ դերասան, կուլտային «Կնքահայրը» ֆիլմի աստղ, օսկարակիր Ջեյմս Կաանը։ Այդ մասին հայտնում է բրիտանական «Բի-Բի-Սի»-ն։
Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի փակումը կազդարարվի գրող և ռեժիսոր Կարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմով, որը 2020 թվականի Արցախյան պատերազմը ներկայացնում է գրող և լուսանկարիչ Լիկա Զաքարյանի օրագրի միջոցով։
«Նման որոշման կայացումը Պապիկյանի համար դժվար է լինելու, թեև, ես Սուրեն Պապիկյանին համարում եմ Փաշինյանի թիմի ամենաադեկվատ մարդը. ես իմ այդ գնահատականում չեմ սխալվել, եթե կգտնեք այդ թիմում Պապիկյանից ավելի ադեկվատ մեկին, այն ժամանակ ինձ կմեղադրեք»,- ասաց Մովսես Հակոբյանը։
Թումոյի ստարտափ Yelling ստուդիայի «Մաշտոց. ոչ այնքան ճշգրիտ պատմություն» կոմիքսը շուտով կհայտնվի գրախանութների պահարաններին: Այս մասին տեղեկացրել են ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ֆեյսբուքյան էջում:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 8-ին՝ ժամը 09:00-ից մինչև հուլիսի 9-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորայք, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան բնակավայրերի գազասպառողների և «ՍԿ ԿԱԶ» ՍՊԸ-ի գազամատակարարումը:
Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ Արցախի խնդիրը լուծելուց հետո այլ պահանջներ էլ ունի Հայաստանից, այդ պահանջներից չի էլ հրաժարվելու, խոսքը և տարածքային պահանջների մասին է, տեսնում եք՝ արդեն Կոնդի մասին են խոսում, Զանգեզուրի միջանցքի մասին բացահայտ են խոսում՝ ասելով, որ բոլոր պայմանավորվածությունները կան, և ընդամենը ժամանակի հարց է, շուտով կլուծեն…
Ամերիկայի հայկական համագումարը վշտով հայտնում է Անուշ Մաթևոսյանի մահվան լուրը, ում բարեգործությունը տարածվում էր Միացյալ Նահանգներում, Հայաստանում և Արցախում։
Ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ամեն անկյունի վրա աչք ունեցող Ադրբեջանը պարբերաբար իր հավակնություններն է ներկայացնում Հայաստանին ու միջազգային հանրությանը: Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծացել հատկապես 44-օրյա պատերազմից հետո: 2020-ի դեկտեմբերի 10-ին, «Հաղթանակի զորահանդեսին» Ալիևը հայտարարեց, թե Զանգեզուրը, Սևանն ու Երևանն Ադրբեջանի պատմական հողերն են: Թեև նմանատիպ հայտարարություններն ու սպառնալիքներն արդեն սովորական են դարձել, բայց հիմա արդեն սկսել են խոսել Երևանի թաղամասերի մասին, տվյալ դեպքում խոսքը Երևանի Կոնդ թաղամասի մասին է:
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթանակի հասավ Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանսի» նկատմամբ։
Օսմանյան մեծանուն հայ ճարտարապետ Սարգիս Պալյանի նախագծմամբ կառուցված Այնթափի Սուրբ Աստվածածին եկեղեցին ժամանակին կայսրության ամենամեծ եկեղեցիներից մեկն է եղել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Չինաստանի Ժողովրդական բանկի (Կենտրոնական բանկ) արժութային պահուստները հունիսին կրճատվել են 1,81 տոկոսվ եւ կազմել 3,071 տրիլիոն դոլար:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող միջազգային տեղեկատվության և ցանցային կապի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կենտրոնը առանձին հոդվածով անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ պատրաստված՝ «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» թեմայով Հայաստանի Հանրապետության հայտի ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցմանը, որը տեղի է ունեցել 2020 թ. Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ.-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 15-րդ նստաշրջանին:
«Նոր Քրդատ օրենսգիրքը կիրառող իրավակիրառը վստահաբար և, ցավոք սրտի, խնդիր ունենալու է: Մի բան է՝ գտնել իրավական խնդիրների արդարացի, հավասարակշռությունը պահպանող լուծումներ, մեկ այլ բան է՝ դրանք կիրառության մեջ դնել: Քրդատ նոր օրենսգիրքն ավելի քան մեկ տասնամյակի պատմություն ունի, 2006թ. վերջին գործընթաց սկսվեց, հետո այն կասեցվեց, ապա վերսկսվեց: Ես աշխատանքային խմբի անդամ եմ եղել 2011-12թթ.-ից»:
Կառավարությունը 2020 թ. օգոստոսի 13-ին որոշում է ընդունել՝ մանկատան շրջանավարտներին և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված անձանց նվիրաբերել 2003-2010 թվականների ընթացքում որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ձեռք բերված բնակարանները։
Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի հրամանով և Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ձեռամբ թշնամուն հանձնվեցին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ս. Ա.-ն վարորդական վկայականներ ձեռք բերելու համար Ա. Ա.-ի դրդմամբ փորձել է ընդհանուր 270.000 ՀՀ դրամ կաշառք տալ ոստիկանության պաշտոնատար անձին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ հանցագործություններն ավարտին չի հասցրել:
Հայ հասարակությունը, այդ թվում՝ շատ մտավորականներ, քաղաքական-հասարակական գործիչներ, դեմքի խելոք, մտահոգ, համոզված արտահայտությամբ բացատրում են, թե ինչու 2020թ․ նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ պարտությունից հետո ժողովուրդը չմիավորվեց և չհեռացրեց պարտության պատասխանատու իշխանությանը։
Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, ՌԴ-ում Եթովպիայի դեսպանին նկար է նվիրել:
Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։