Նոր Զելանդիան գրանցել է երկրում կապիկի ծաղիկի առաջին դեպքը:
Պանրին ավելացնել կեֆիր, բուսայուղ, ձու, սխտոր, շաքարավազ, աղ և պղպեղ: Խառնել:
Փորձում եմ ինքս իմ մազերից քաշել ու հանել ճահճից՝ հայտնի հերոսի պես, մեկ է՝ չի ստացվում։ Ինձ արժանի չեմ համարում։ Բայց գիտեմ, որ չպիտի երկար մնամ այս մութ տեղում։ Որովհետև ինչքան երկար մնամ, այնքան մութը կշատանա իմ մեջ, այնքան ավելի կհեռանամ իմ ներսի լույսից ու սիրուց։ Լույս ու սեր եմ ուզում։ Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ։
Ընթրիք պատրաստելու 35 րոպեների ընթացքում կարելի է շատ հանգիստ այրել մոտ 100 կկալ: Դրա համար ընտրեք որևէ բաղադրատոմս, որում պահանջվում է կտրատել մի քանի բաղադրիչներ:
Պացիենտի լեզվի վիճակը կարող է վկայել աղեստամոքսային տրակտի, լեղապարկի, լյարդի, թոքերի, երիկամների, սիրտ-անոթային համակարգի տարբեր հիվանդությունների կամ տարատեսակ վարակների մասին, URA.RU-ին ասել է «Ատլաս» կլինիկաների ցանցի քիթ-կոկորդ-ականջի մասնագետ Սվետլանա Զիմինան։
Գնաճն այս տարի ևս Հայաստանում բարձր է։ Մի բան, ինչը նպաստավոր ազդեցություն է ունենում բյուջեի եկամուտների վրա։ Որքան գները բարձրանում են, այնքան ավելանում են գանձվող հարկերը։ Այդ ավել գումարները վճարում են սպառողները՝ իրենց գրպանի հաշվին։
Ամերիկացի գործարար և գյուտարար Իլոն Մասկը չեղարկել է Թվիթերը 44 մլրդ դոլարով գնելու իր առաջարկը «շաբաթներ տևած բուռն դրամայից հետո»: Այդ մասին հայտնում է բրիտանական «Գարդիանը»՝ վկայակոչելով Մասկի փաստաբանների պարզաբանումը:
Փորձությունները և մարդու կարողությունը: Կան մարդիկ, որոնք փորձության ժամանակ ասում են՝ «փորձությունը կարողությունիցս վեր է», սակայն այս արտահայտությունը ճիշտ չէ աստվածաշնչյան և աստվածաբանական մոտեցումներով, որովհետև Աստված արդար է, չի արտոնում, որ մարդը իր կարողությունից վեր փորձությունների հանդիպի. «..․.Բայց Աստված հավատարիմ է, որ ձեզ ձեր կարողությունից ավելի փորձության մեջ չի գցի, այլ փորձության հետ նաև հաղթահարման ելք ցույց կտա, որպեսզի կարողանաք դիմանալ» (Ա Կորնթ. 10:13):
2002 թվականի առաջին եռամսյակում Եվրամիությունում անշարժ գույքն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 10,5 տոկոսվ թանկացել է:
Հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը չորրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։
«Ներքին գործերի նախարարության ստեղծումն իրենից ոչ մի էական բան չի ներկայացնում: Այս իշխանության քայլերը պետք է մեկնաբանել ոչ թե իրավական հիմքերով ու տրամաբանության շրջանակում, այլ ստորության կանխավարկածից ելնելով: Ժամանակին ՆԳՆ-ն Ոստիկանություն դարձնելու համար այլ մոտիվներ ու այլ պատճառներ կային»,- 168.am-ի հետ զրույցում նշեց նախկին փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը:
Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ Հայաստանի Կառավարությունը, որն այդ ընտրություններին ունի իր սեփական թեկնածուն (առայժմ Տիգրան Ավինյանն է, չի բացառվում, որ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված՝ առաջադրի այլ թեկնածու), Երևանի քաղաքապետարանին անհատույց սեփականության իրավունքով ոչ միայն հողատարածքներ է նվիրել, այլ նաև դրանց վրա առկա շինությունները։
Ոստիկանության Անիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին Սանկտ Պետերբուրգ-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանելուց հետո օդանավակայանում հայտնաբերվել և Անիի բաժին է ներկայացվել 22-ամյա Շոթա Ս.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով:
Բնապահպաններն ահազանգում են՝ արագիլները կրկին աղտոտվում են ու սատկում: Հերթական դեպքը գրանցվել է Արարատի մարզի Դաշտավան գյուղում: Հայտնում են, որ կան մահվան եզրին հասած բազմաթիվ աղտոտված արագիլներ։
Շրի-Լանկայի վարչապետի նստավայր ներխուժած ցուցարարներն այրել են կառավարության շենքը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների միջև որևէ սկզբունքային տարաձայնություն չկա, թեև ամենատարբեր հարցերում կարող են տարակարծություններ լինել, իսկ իրական ընդդիմադիր դաշտում ՀՀԿ-ն երբեք «ընկերական կրակ» չի նախաձեռնում, շատ հաճախ դրան նույնիսկ չի արձագանքում։ Երբ, այսպես կոչված, «ընդդիմության ընդդիմությունը» թիրախավորում է խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին, մենք չենք պատասխանում, քանի որ դա անիմաստ կլիներ։ Այդ հարցը հեշտ լուծելի է պարզ հեռախոսազանգով, և այն մարդիկ, որոնք դժգոհ են մեր որևէ գործողությունից, կարող են զանգել մեզ, ի վերջո՝ բոլորս իրար ճանաչում ենք։
Երեկ գիշերը մի տեղ էի հրավիրված՝ Գումից գնացի Աջափնյակ, 7 կմ-ը չէր անցնում 1700 դրամ վճարեցի: Այսինքն, կմ-ը 250 դրամո՞վ են քշում: Սարքել են «բարդակ»: Բազմիցս ասել ենք, որ թե՛ օնլայն, թե՛ անհատ տաքսիների դեպքում մինիմալը եկեք սարքենք 600 դրամ: Ինչո՞ւ չեն սարքում»,- մեզ հետ զրուցյում ասաց «Վարորդների պաշտպանության լիգայի» փոխնախագահը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Դ․ Ս․-ն (ծնված 1980 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։
Նա Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վերջին մի քանի օրերին դաշտ է նետել պատերազմի օրերին «Իսկանդերի» կիրառման թեման:
«Պապը համոզված է, որ եթե կարողանար այց կատարել, դա դրական արդյունքներ կունենա: Նա ասաց, որ կգնա Ուկրաինա, և միշտ ցանկություն է հայտնել այցելել Մոսկվա, ինչպես նաև հանդիպել Ռուսաստանի իշխանությունների հետ»,- ասել է Գալահերը Rai1 հեռուստաալիքի եթերում։
Հուլիսի 8-ին, ժամը 04.30-ին, Տիտոգրադյան փողոցում գիշերային ծառայություն կատարող պարեկներին է մոտեցել 28-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ Խաղաղ Դոնի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ չորս անհայտ անձինք ձեռքերով հարվածել են իրեն՝ պատճառելով վնասվածքներ, իսկ ինքը նրանցից մեկի մոտ նկատելով ատրճանակ՝ բահով խփել է նրան:
Երեկ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն իրեն թույլ տվեց մի բան, ինչ չէր արել ՀՀ թերևս ոչ մի օմբուդսման:
«Ուկրաինան USAID-ի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Զարգացման միջազգային ասոցիացիայի կողմից ստեղծված հիմնադրամից կստանա 1,7 մլրդ դոլար դրամաշնորհ»,– այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
ՀՀ ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ Ադրբեջանը հայկական կողմի դեմ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ մշակույթի ու ճարտարապետության դեմ, պատերազմ է տանում, ավելին՝ թշնամին ոչ թե դադարեցրել է պատերազմը, այլ ընդմիջում է վերցրել։
Երեկ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակ» կայքը, ինչպես նաև մերձիշխանական այլ լրատվամիջոցներ, իրար հերթ չտալով՝ տարածում էին տեղեկություն այն մասին, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանը մեքենան հարբած վիճակում վարելու և պարեկներին դիմադրելու համար ձերբակալվել է։
Հուլիսի 7-ին, ժամը 01.23-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա, կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշումով բուժօգնության է ընդունվել 31-ամյա երիտասարդ: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 01.00-ին Մոլդովական փողոցում նրա հետ վիճաբանել են 22 և 29 տարեկան երկու եղբայրներ, որի ընթացքում էլ կրտսեր եղբայրը կտրող-ծակող առարկայով […]
Միացյալ Նահանգները չի ձգտում Չինաստանի հետ «սառը պատերազմի» և չի փորձում փոխել Չինաստանի քաղաքական համակարգը, ինչպես նաև՝ մարտահրավեր չի նետելու Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը և իր քաղաքական դերակատարմանը:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, Nouvelle d’Armenie պարբերականի գլխավոր խմբագիր Արա Թորանյանին։
Ուկրաինայում Ռուսաստան-Արևմուտք պատերազմական իրավիճակին զուգահեռ՝ Հարավային Կովկասն իր ավանդական չկարգավորված հակամարտություններով ապրում է ոչ պակաս մարտահրավերային շրջափուլ։