Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով է ստեղծվել

2022 թվականին հայկական կինոն նշում է 100-ամյակը: Այդ կապակցությամբ, ՀՀ վարչապետի որոշմամբ, ստեղծվել է Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով, և հաստատվել է դրա անհատական կազմը:

Հանձնաժողովի նախագահն է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը:

Համաձայն որոշման՝ եռամսյա ժամկետում կմշակվի հոբելյանական միջոցառումների ծրագիր Հայաստանում և արտերկրում իրականացնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031