Բեռլինում հուլիսի 7-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, գերմանական կողմից՝ ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգը։
«Ցուցանիշը հասել է 25-28-ի, չի տատանվում: Բժշկական միջամտությամբ մաքսիմալ կարողանում են իջեցնել մինչև 15, ինչը կրկին ծայրահեղ բարձր է: Բայց դա ընդամենը մեկ օր է տևում, իսկ ինսուլինային կախվածությունը հասել է օրական 80 մլգ-ի: Համեմատության համար նշեմ, որ 60 մլգ ինսուլինային կախվածության պարագայում արդեն իսկ առկա է կալանավորման հետ անհամատեղելիություն, իսկ Նարեկի պարագայում 80 է»,- ասաց պաշտպանը:
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և շնորհավորել նրան Քուրբան բայրամի կապակցությամբ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ԱՄՆ-ը բավականաչափ չի անում Կիեւին աջակցելու համար: Այդ գնահատումը նա շարադրել է հուլիսի 7-ին CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Հայաստանի կանանց բասկետբոլի մինչև 20 տարեկանների հավաքականը հուլիսի 9-ից 17-ը Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբի հանդիպումներին։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ ռուսական կողմի ներկայության պատճառով G20-ի նախարարների ընդհանուր լուսանկարին չմասնակցելու որոշումը, ասել է, որ ինքը Բլինքենին չի հրավիրել իր հետ լուսանկարվելու, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը ողջունել է Հայաստանում «ծանր վիրավորանքի» ապաքրեականացումը և կառավարության՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ ստորագրած Համագործակցության հուշագրում ներառված հաձնառությունը, որը վերաբերում է ԶԼՄ օրենսդրության շուրջ լայն շրջանակների հետ խորհրդակցություններ ունենալուն: Freedom House-ն այս մասին գրել է թվիթերյան միկրոբլոգում:
Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեն, ում դեմ հուլիսի 8-ին մահափորձ է իրականացվել, մահացել է: Այս մասին հայտնում է Ճապոնիայի NHK հեռուստաալիքը:
Թանգարանում ներկայացված աշխատանքների մեծ մասը պատկանում է Երևանի քաղաքապետարանին, ֆոնդի ցուցադրման պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա նոյեմբերին: Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը վարչապետի տիկնոջը խնդրեց հնարավորություն ընձեռել պայմանագիրը երկարաձգելու և թանգարանում ներկայացված նմուշների ցուցադրությունը շարունակելու համար:
«Մինչ Բրյուսելում Հայաստանի գլուխն են շոյում «ժողովրդավարության և մարդու իրավունքների առաջմղման» համար, Եվրահանձնաժողովը պատրաստվում է նոր էներգետիկ համաձայնագիր ստորագրել Եվրոպայի խորհրդի տարածքում ամենաարյունարբու և կոռումպացված ռեժիմի հետ»,- այս մասին գրում է Մելիք-Ադամյան 2 տելեգրամյան ալիքը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուկրաինական հացահատիկի արտահանման մեխանիզմի հարցով հեռախոսազրույց են անցկացրել:
Քաղաքականության մեջ լինում են պատահականություններ, որոնք շատ արագ ջնջվում են քաղաքական կյանքից ու ստանում «պատմական պատահականություն» պիտակը։
Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը քննադատել է, որ այդ երկրի «Ձախ» կուսակցության պատգամավորները լուսանկարվել են որոշ երկրներում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության դրոշով։ Անդերսոնն այդ քայլը «ծայրաստիճան անպատշաճ» է որակել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հուլիսի 4-ի երեկոյան ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գագարին բնակավայրի բենզալցակայանի մոտ կրակոցներ են հնչել։ Ահազանգով դեպքի վայր էին մեկնել օպերատիվ-քննչական խմբեր ու փորձաքրեագետներ։ Տարածքը զննվել էր. հայտնաբերվել էին ինքնաձիգի երկու տասնյակից ավելի պարկուճներ։
Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի քրիստոնեական արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի հայագիտության բաժինը բաժնի վարիչ, հայագետ Ժասմին Դում-Թրագուտի նախաձեռնությամբ կրթաթոշակներ է սահմանել Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությունն ուսումնասիրող հետազոտողների համար:
Պաշտպանության նախարարությունը հուլիսի 7-ին պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ նույն օրը ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում՝ նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև՝ դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։
Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ) իր բոլոր թեկնածուներին խնդրել է դադարեցնել ամբողջ գործունեությունն ընտրաշավի շրջանակներում նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ կատարված մահափորձի ֆոնին: Այդ մասն ՏԱՍՍ-ին հաղորդել է իրադրությանը ծանոթ մի աղբյուր:
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հուլիսի 8-ին ուղղաթիռով շտապ Տոկիոյի իր նստավայր է ժամանել այդ օրը Ճապոնիայի կառավարության նախկին ղեկավար Սինձո Աբեի դեմ կատարված մահափորձի պատճառով:
Տնտեսության անոմալիան
Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանն այսօր մերժեց Տիգրան Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ ստորադաս դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանի որոշման դեմ իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։
Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 8-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա հուլիսի 5-7 աստիճանով։
Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի օրերին, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը Իսկանդերի կիրառման խայտառակ պլան է հաստատել։
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտնել է, որ նախկին վարչապետ Շինձո Աբեն, ում դեմ հուլիսի 8-ին մահափորձ է իրականացվել, ծանր վիճակում է: Նա հույս է հայտնել, որ Աբեն կկարողանա ապրել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներն Ինդոնեզիայի Բալի կղզում «Մեծ քսանյակի» (G20) երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպման հարթակներում քննարկել են Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության իրադրությունը:
«Հանդիպման ընթացքում նախագահն ընդգծել է քաղաքական հորիզոնի ստեղծման, ստորագրված համաձայանագրերի կատարման եւ այն բոլոր գործողությունների դադարեցման կարեւորությունը, որոնք հանգեցնում են իրադրության վատթարացման ,- գրել է աշ Շեյխը Twitter-ում:- Աբասը նաեւ նշել է բարենպաստ մթնոլորտի ստեղծման կարեւորությունը նախագահ Բայդենի այցից առաջ, որը մենք ողջունում ենք»:
Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեն հուլիսի 8-ին՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում ելույթ ունենալիս հարձակման է ենթարկվել: Ճապոնիայի հանրային հեռարձակողը՝ NHK-ն փոխանցել է, որ նախնական տվյալներով ինքնաշեն ատրճանակով կրակել է նրան թիկունքից:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
TESSy-ում արձնագրված 5 266 դեպքե7ից լաբորատոր կերպով հաստատվել է 5 265-ը: Դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է արական սեռի (99,6 տոկոս) 31-ից մինչեւ 40 տարեկան անձանց մոտ (42 տոկոս):
«Մանչեսթեր Յունայթեդը» հայտնել է Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային արժեքը։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ ակումբը կդիտարկի առաջարկներ, որոնք սկսվում են 14 միլիոն եվրոյից։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հուլիսի 9-19-ը կանցկացնի ժամանակակից դասականների փառատոն։ Այն այսուհետև կրելու է 20-րդ դարի լեգենդար լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու անունը։ Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը հնարավորություն է տալիս ունկնդիրներին ծանոթանալու դասական երաժշտության նորագույն միտումներին, մեր օրերի կոմպոզիտորների ստեղծագործություններին։ Փառատոնի շրջանակում տեղի կունենա երեք սիմֆոնիկ համերգ: […]