Ռաֆայել Նադալը չի շարունակի պայքարը Ուիմբլդոնում
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը չի շարունակի պայքարը «Մեծ սաղավարտ»-ի Ուիմբլդոնի մրցաշարում: Այս մասին հայտնել է թենիսիստը, ընդգծելով, որ նման որոշման հանգել է երկար մտորումներից հետո:
«Կարծում եմ, որ չպետք է շարունակում պայքարը մրցաշարում, քանի որ իմ ինքնազգացողությունը գնալով վատանում է»,- ասել է նա:
Ռաֆայել Նադալը վնասել էր փորի մկանները: Իսպանացին Ուիմբլդոնի կիսաեզրափակիչում պետք է մրցեր Նիկ Կիրիոսի հետ: Վերջինս առանց պայքարի դուրս եկավ Ումիբլդոնի եզրափակիչ, որտեղ կմրցի Զոկովիչ-Կեմերոն զույգի հաղթողի հետ:
Ուիմբլդոնն անցկացվում է 1877 թվականից: Մրցաշարի մրցանակային ֆոնդն այս տարի կազմում է 50 միլիոն ֆունտ, որից հաղթողներին բաժին կհասնի 2 միլիոն ֆունտը: Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղում ամենաշատ հաղթանակ տոնել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (8 անգամ), իսկ կանանց մենախաղում` Մարտինա Նավրատիլովան (9 անգամ):
Ուիմբլդոնն անցկացվում է 5 ենթախմբով` տղամարդկանց մենախաղ, կանանց մենախաղ, տղամարդկանց զույգեր, կանանց զույգեր և միքս զույգեր: