Բաժիններ՝

Մարտական դիրքի վագոն-տնակում տեղադրված վառարանի կայծից բռնկված հրդեհի փաստով հարուցվել է քրեական գործ

ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը 168.amին հայտնեց, որ մարտական դիրքի վագոն-տնակում տեղադրված վառարանի կայծից բռնկված հրդեհի և դրա հետևանքով հուլիսի 17-ին ժամկետային զինծառայող Պալյան Ջիվանի Պողոսյանի՝ ջերմային 2-րդ աստիճանի այրվածք ստանալու փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի (Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը) առաջին 1-ին մասով:

Այն է՝ զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, ռադիոակտիվ նյութի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ նյութի, սարքի կամ առարկայի հետ վարվելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում կամ խոշոր չափերի գույքային վնաս կամ տվյալ առարկայի ոչնչացում կամ վնասում:

Նման խախտման դեպքում նախատեսված է պատիժ՝ զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս