Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգիրքն այլևս պատասխանատվություն չի նախատեսում ծանր վիրավորանքի համար:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 7-ից աշխատանքային այցով գտնվում էր Թուրքիայում, հաջորդ օրը թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան, իսկ արդեն 9-ից մեկնարկեցին Լավրովի հանդիպումները ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, մասնակցեց նաև ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին։
Տաթևիկ Ռևազյանի ղեկավարած Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում որոշել են 5.3 միլիոն դրամով կոմիտեի բազմաֆունկցիոնալ որակի կառավարման (quality management) և թռիչքների անվտանգության կառավարման (safety management) նոր համակարգեր ձեռք բերել։
Հայաստանում օգոստոսի 1-ից չեն լիցքավորվի տրանսպորտային միջոցների այն գազաբալոնները, որոնք տեղադրված կամ վկայագրված չեն լինի լիցենզավորված կազմակերպության կողմից:
Իշխանական ռեսուրսները լծված են ընդդիմադիրների դեմ գործեր «կարելու» գործին. Հովհաննես Հարությունյան:
Ակցիան նպատակ ունի բարձրաձայնել՝ «բանտը դավաճանների տեղն է». ակցիայի մասնակից:
Միակ տրամաբանությունը գործող, դե ֆակտո թուրքամետ իշխանությունների վերարտադրությունն է և պետական երկարատև ազգային շահերը հանուն իրենց կարճաժամկետ նեղ խմբային շահերի զոհաբերելը: Իրանի հետ եղած ցամաքային իրական կապը հանձնվել է Ադրբեջանին ու ընդամենը կառուցվում է ճանապարհ, ընդ որում նաև, Հայաստանի բյուջեից, որը միացնելու է Ադրբեջանին ու Թուրքիային: Իրականում գործ ունենք ռազմատուգանքի հետ:
Լոզունգներն ընտրված են ակցիայի բովանդակությանը համահունչ. ակցիայի մասնակից:
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզ:
«Դիմադրության» շարժման երիտասարդների բողոքի ակցիան՝ քաղաքական բռնաճնշումների դեմ. ՈՒՂԻՂ:
Հունիսի 18-ին ժամը 19:00 «Մոսկվա» ԿԹ-ում տեղի կունենա աշխարհահռչակ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի հայաստանյան պրեմիերան։ ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Փարիզում: «Բնություն» ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայի «Fondation Cartier» հիմնադրամի և Գերմանիայի «ZKM» ֆիլմարտադրող ընկերության համարտադրությամբ։
Դիրքերն ու զորամասերը բառդակի են վերածել։ Զինվորները չեն ենթարկվում հրամանատարներին, ծառայություն են իրականացնում հողաթափիկներով…
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ նման հարցերում դիվանագիտական տեքստերի փոփոխությունը լուրջ խնդիր է, որը, իհարկե, կարող է հարվածել այն վստահությանը, որը կա միջպետական հարաբերություններում։ Սակայն, ըստ նրա, ՌԴ-ում որոշել են պահպանել կողմերի միջև պարիտետը, հասկանալով, որ Ադրբեջանն այդ հայտարարությունները կարող է սուր ընկալել։
Կոմիտասի «Կաքավիկը», հայկական ռիթմերն ու ֆրանսիական ժամանակակից արվեստը Երևանի կենտրոնում իր շուրջն է համախմբել մեծից փոքր՝ բոլորին․ Հայաստանում է «Բանդ ա Տիղեքս» կրկեսային շոու ծրագիրը։
Չարենցավանի կարի ֆաբրիկան վերաբացվել է և նոր թափով սկսել իր գործունեությունը «Տոսպ» ընկերության կողմից: Մեզ ասացին, որ աշխատողների համալրման կարիք ունեն: Շուրջ 100 թափուր աշխատատեղ կա այս պահին ֆաբրիկայում:
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողներս, դատապարտում ենք մեր գործընկերոջ՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվող ակնհայտ քաղաքական հետապնդումները։
Դիմել էի «Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների էթիկայի դիտորդ մարմնին»՝ քննության առարկա դարձնելու “FreeNews”/ «Ֆրի Նյուզ» հեռուստաալիքի ս․թ․ հունվարի 21-ի լրատվական հաղորդման ընթացքում լրագրող Դիանա Դավթյանի և նույն օրը «Ազատ շփում Գ․Ս-ի հետ հաղորդման» ընթացքում Գ․ Ս-ի կողմից հնչեցրած ատելության խոսքի, մարդու արժանապատվությունը վիրավորող, խոսքի ազատության և լրագրական էթիկայի հետ աղերս չունեղող վարքագծի առնչությամբ եզրակացություն ներկայացնելու խնդրանքով։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդգար Բաբայանի կարծիքով Ուկրաինայի հավաքականն ուժեղ թիմ է:
Եվրահանձնաժողովը մինչև հաջորդ շաբաթվա վերջում կհստակեցնի այն, թե արդյոք Ուկրաինան պետք է լինի ԵՄ անդամակցության թեկնածու:
Հայաստանի անշարժ գույքի շուկայում զգալի գնաճը շարունակվում է: «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով շուկայի միտումներին՝ նշեց, որ գործարքների քանակը շատ է, պահանջարկը մեծ, իսկ վաճառքի ու վարձակալության գները շարունակաբար աճում են:
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով ուղևորվել էր Արարատի մարզ և ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել՝ առաջին կանգառը Արարատի մարզի Դեղձուտ համայնքն է։ Գրառմանը կից Փաշինյանը նաև տեսանյութ էր հրապարակել՝ մի քանի տասնյակ քաղաքացիներ՝ տղամարդիկ, կանայք և երեխաներ, ողջունում են նրան և քաջալերող խոսքեր ասում․
Վահան Քերոբյանը մասնակցել է «CLUBFIRST SUMMIT ARMENIA» միջոցառմանը, որին ներկա էին գործարար համայնքի շուրջ հարյուր ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հյուրընկալել է ՓԵՆ միջազգային մշակութային կենտրոնի ներկայացուցիչներին:
Միջազգային հանրություն» կոչվածի աչքի առջև Արցախյան վերջին պատերազմի սանձազերծման, Հայաստանի մայրաքաղաքում թրքաբարո ծեծուջարդի դեպքերի և քաղաքական ահաբեկչության ականատեսները դեռ չեն համոզվե՞լ, որ եթե կրկին հայոց ցեղասպանություն կազմակերպվի, ապա «միջազգային հանրություն» ասածը ծպտուն անգամ չի հանի։
Անցնող շաբաթը նշանավորվեց ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստով Երեւանում։
Նոբելյան մրցանակակիր, գիտնական Արտեմ Փաթափությանը Երևանում է:
ԱԺ նախագահի կարգադրությամբ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (ՈՒՄՎ) կողմից հրատարակված «Սուրբ Սոֆիա. Աստծո սուրբ իմաստության տաճարներն աշխարհում» գրքի շնորհանդեսին մասնակցելու համար 2022 թվականի մայիսի 29-ից հունիսի 1-ը Ֆլորենցիա էին (Իտալիայի Հանրապետություն) գործուղվել ՈՒՄՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու ՈՒՄՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
Հունիսի 3-ին ընդդիմության խաղաղ անհնազանդության երթի ժամանակ ոստիկանության կողմից հրահրված բախման ու դրա արդյունքում կիրառված անհամաչափ ուժի առնչությամբ Ազգային ժողովի (ԱԺ) Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դիմել էր ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:
Իտալիայում հայտնաբերել են հունիսի 9-ին կորած ուղղաթիռի կործանման վայրը: Այս մասին հայտնում է իտալական Rainews24-ը:
2-ամյա դստերը Դեբեդը գցած կինը ՌԴ-ում դատապարտվել է իր ևս երկու երեխաների մահվան համար