
Չարենցավանում վերաբացվել է կարի ֆաբրիկան․ փնտրում են աշխատողներ

Չարենցավանի կարի ֆաբրիկան վերաբացվել է և նոր թափով սկսել իր գործունեությունը «Տոսպ» ընկերության կողմից: Մեզ ասացին, որ աշխատողների համալրման կարիք ունեն: Շուրջ 100 թափուր աշխատատեղ կա այս պահին ֆաբրիկայում: Այդ մասին հայտարարություն էր տարածել նաև Չարենցավանի քաղաքապետարանի լրատվական բաժինը` հայտնելով, որ Չարենցավանի կարի ֆաբրիկան աշխատանքի է հրավիրում կարող մասնագետների առանց տարիքային սահմանափակման։
Աշխատանքային ժամերը՝ 8։30-18։00-ն։ Շաբաթ-կիրակի՝ հանգստյան օրեր։
Ֆաբրիկան աշխատում է գերմանական պատվերով և տալու է մեկ տեսակի արտադրանք։
Ի դեպ, կարի ֆաբրիկան ամբողջությամբ վերանորոգվում է և ժամանակակից չափանիշներով աշխատավայր է ապահովելու իր բոլոր մասնագետների համար։
Ցանկացողները կարող են զանգահարել 093-44-44-23 հեռախոսահամարով։