Ինչքա՜ն ապիկար և ապաշնորհ պետք է լինել, որ համ նախագահել, համ հյուրընկալել, համ էլ ոչ մի բանի չհասնել. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Անցնող շաբաթը նշանավորվեց ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստով Երեւանում։

Ավելորդ է կրկին հիշեցնել, թե նշանակություն ունի այդ կազմակերպությունը Հայաստանի համար եւ ինչ դիվանագիտական հնարավորություններ է ստեղծվում այն երկրի համար, որը եւ նախագահում է նման կառույցներում, եւ հյուրընկալում նման հանդիպումներ։

Նշվածս նիստի ավարտին ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհուրդն ընդունեց համատեղ հայտարարություն, որում, սակայն չկա որեւէ անդրադարձ Հայաստանի համար այս պահին կենսական նշանակություն ունեցող անվտանգային մարտահրավերներին։

Այսինքն, գործող իշխանությունները, բավարարվելով ներքին սպառմանը ուղղված մակերեսային հայտարարություններով, կրկին չեն կարողացել իրականացնել պատշաճ աշխատանք երկրի պետական շահերն առաջ մղելու համար։

Ինչքա՜ն ապիկար եւ ապաշնորհ պետք է լինել, որ համ նախագահել, համ հյուրընկալել, համ էլ ոչ մի բանի չհասնել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930